ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱ 4-ՐԴ ՇԱԲԱԹ

Տուն-թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակներում իրականացվող թանգարանային պրակտիկայի 4-րդ շաբաթը նվիրված էր թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի աշխատանքներին: Նույն բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը ուսանողներին ծանոթացրեց <<Թանգարան>> հասկացությանը և խոսեց թանգարանի կրթական դերի և նշանակության մասին: Այնուհետև ուսանողներին ներկայացվեց ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի գործունեությունը, մասնավորապես՝ թանգարանային միջոցառումների, կրթական ծրագրերի և միջոցառումների, ժամանակավոր ցուցահադեսների կազմակերպման և իրականացման աշխատանքները: Ուսանողները նաև լսեցին դասախոսություններ՝ <<Աբովյանի հիմնած առաջին հայրենագիտական թանգարանը>> և <<Աբովյանը արվեստում>> թեմաներով: Այս ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց գործնական աշխատանքները. Եղոյան Մասիսը խոսեց Փարիզի Օրսեյ և Լիսաբոնի Գ. Գյուլբեկյանի թանգարանների մասին, Խաչատրյան Անահիտը ներկայացրեց Երևանի ժամանակակից թանգարանը և Մադրիդի Պրադոյի թանգարանը:

Related Posts