ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակներում Խ. Աբովյանի տուն-թանգարանում 6 շաբաթյա տևողությամբ կիրականացվի թանգարանային պրակտիկա Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Մշակութաբանություն և Կերպարվեստի պատմություն և տեսություն մասնագիտությունների առկա բաժինների 3-րդ կուրսեցիների մասնակցությամբ: Պրակտիկայի շրջանակներում ուսանողները կծանոթանան թանգարանի կառուցվածքին, ուղղվածությանն ու պատմությանը, թանգարանային ցուցադրության 12 բաժիններին, թանգարանին կից պատմական հուշարձաններին, հիմնական ֆոնդին, գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդային փաստաթղթերին, առարկաների հաշվառման գործընթացին, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի գործունեությանը, մասնավորապես թանգարանային միջոցառումների, կրթական ծրագրերի կազմակերպման գործընթացին: Պրակտիկայի ընթացքում կանցկացվեն նաև դասախոսություններ համապատասխան թեմաներով, կտրվեն գործնական առաջադրանքներ, որոնք կստուգվեն պրակտիկայի ավարտին:

Պրակտիկայի մեկնարկը տվեց թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը՝ ուսանողներին ներկայացնելով թանգարանի ուղղվածությունը, կառուցվածքն և գործառույթները: Այնուհետև թանգարանի գլխ. ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը խոսեց թանգարանի պատմության մասին, որը ուղեկվեց համապատասխան սլայդերով:

Related Posts