ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 6-ից 9-ը տուն-թանգարանում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Մշակութաբանություն և Կերպարվեստի պատմություն և տեսություն մասնագիտությունների հեռակա բաժինների 3-րդ կուրսեցիների թանգարանային պրակտիկան: Պրակտիկայի շրջանակներում ուսանողները ծանոթացան՝
ա) թանգարանի կառուցվածքին, ուղղվածությանն ու պատմությանը. ներկայացրեց թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը,
բ) թանգարանի ցուցադրության 12 բաժիններին.
ներկայացրեց թանգարանի էքսկուրսավար Ն. Դանիելյանը,
գ) թանգարանի հիմնական ֆոնդին, գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդային փաստաթղթերին, առարկաների հաշվառման գործընթացին.
ներկայացրեց թանգարանի գլխ. ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը,
դ) ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի գործունեությանը.
ներրկայացրեց նույն բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը,
ե) թանգարանի և թանգարանին կից պատմական հուշարձաններին՝ տոհմատուն, Խ. Աբովյանի արձան, հայ և էստոն ժողովուրդների բարեկամության հուշարձան, Պետևանի մահարձան.
ներկայացրեցին թանգարանի ավագ գիտաշխատողներ Ա. Մարալյանը և Ս. Ավոյանը: