ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ 3-ՐԴ ՇԱԲԱԹ

Թանգարանային պրակտիկայի 3-րդ շաբաթվա աշխատանքային պլանը նախատեսված է թանգարանային ֆոնդի աշխատանքներին: Ուսանողները կծանոթանան հիմնական և գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդային փաստաթղթերին և առարկաների հաշվառման գործընթացին:
Թանգարանի գլխ. ֆոնդապահ Մարին Բաղդասարյանը ուսանողներին ծանոթացրեց  <<Ֆոնդ>> հասկացությանը և թանգարանի հիմնական ֆոնդերին,  ֆոնդային առարկաների հաշվառման, գրանցման գործընթացին, ինչպես նաև գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդերի փաստաթղթավորման գործընթացին:  Տեսական աշխատանքներից հետո ուսանողները կատարեցին գործնական աշխատանքներ ֆոնդերի հաշվառման և գրանցման հետ կապված, լսեցին դասախոսություն <<Աբովյանի գրադարանի հետքերով>> թեմայով, ինչպես նաև դիտեցին <<Խաչատուր Աբովյան>> ֆիլմը:

 

Related Posts