ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Թանգարանային մասնագիտական պրակտիկայի 5-րդ շաբաթվա ընթացքում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Մշակութաբանություն» և «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտությունների բակալավրիատ 3-րդ կուրսի ուսանողները ծանոթացան Խ. Աբովյանի ազգագրությանը, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի գործունեությանը, «Թանգարան» հասկացությանը, լսեցին պատմական ակնարկ թանգարանների նախապատմության մասին, կատարեցին ընթերցումներ, դիտեցին «Խաչատուր Աբովյան» ֆիլմը: Գործնական աշխատանքների շրջանակներում ուսանողները ներկայացրեցին բավականին հետաքրքրիր կրթական ծրագրեր՝ «Աբովյանի դիմանկարը», «Բացահայտում և ստեղծում», «Աբովյանի հետքերով»,«Աբովյանը ազգագրագետ», «Գուշակել արտահայտությունը» և «Ճանաչել Աբովյանին»:

Related Posts