ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

Զբոսաշրջության խթանում

Այսօր՝ հունիսի 17-ին,  զբոսաշրջիկների այցը թանգարաններ խթանելու նպատակով, Խ. Աբովյանի տուն-թանգարանի աշխատակիցները, ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականի համաձայն, Երևան քաղաքի մարդաշատ վայրերում՝ Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներում
զբոսաշրջիկներին բաժանեցին ծանուցաթերթիկներ՝ տուն-թանգարանի առաջիկա միջոցառումների վերաբերյալ: Ծանուցաթերթիկների որոշակի քանակություն նախապես տրամադրվել էր զբոսաշրջային գործակալություններին: