ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

Գիտական խորհրդի տարեվերջյան նիստ: 22.12.2016թ

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ թանգարանի գիտխորհրդի հերթական նիստը, մասնակցությամբ՝ Վլադիմիր Կարապետյանի՝ ՀՊՄՀ «Տարիքային և մանկավարժական հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մարինե Բունիաթյանի՝ «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն, Լիանա Թովմասյանի՝ «Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ, Սամվել Մուրադյանի` ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վահրամ Քոսակյանի՝ «Խ. Աբովյանի տ/թ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՊՄՀ «Տարիքային և մանկավարժական հոգեբանության» ամբիոնի դոցենտ և Արևիկ Ստամբոլցյանի՝ «Խ. Աբովյանի տ/թ» ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող: 

 

Օրակարգում`
1.Թանգարանի աշխատակիցների կողմից նախորդ տարիներին գրված գիտական հոդվածների և զեկուցումների քննարկում :
2.Թանգարանի աշխատակիցների 2017-2018 գիտական ուղղվածության քննարկում:
3.Ընթացիկ հարցեր:
Որոշվեց՝
1. Թանգարանի աշխատակիցների կողմից նախորդ տարիներին գրված գիտական հոդվածները և զեկուցումները տեղադրել թանգարանի վեբ կայքում՝ դիտարկելով այն որպես հրատարակման էլեկտրոնային ձև:
2. Հաստատել թանգարանի աշխատակիցների 2017-2018 գիտական ուղղվածությունը:
3. 2018-2019թթ աշխատանքներ ձեռնարկել Խ. Աբովյանի նամակների գիտական նոր ուսումնասիրության վերաբերյալ առաջարկի իրականացման ուղղությամբ: