ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Մարտի 16-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը: Նիստին ներկա էին թանգարանի տնօրեն և գիտական խորհրդի նախագահ Վ. Քոսակյանը, գիտական խորհրդի անդամներ՝ Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Մ. Բունաթյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Մուրադյանը և թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը: Օրակարգի հարցերն էին՝
1. <<Խ. Աբովյանի տուն-թանգարան>> ՊՈԱԿ-ի 2019թ-ի գիտական ծրագրերի քննարկում:
2. Թանգարանի գործունեությունն առավել ակտիվացնելու նպատակով՝ ցուցասրահում ինտերակտիվ-վիրտուալ դրվագների ներմուծման, ցուցադրանքի կոնցեպցիայի փոփոխության, թանգարանի բակում Աբովյանի ժամանակաշրջանի ավանդական կենցաղի առարկայական-ինտերակտիվ դրվագների կազմակերպման վերաբերյալ թանգարանի կողմից ներկայացված ծրագրի քննարկում:
3. Ընթացիկ հարցեր:
Օրակարգի վերոնշյալ հարցերը, քննարկումից հետո, արժանացան գիտական խորհրդի հավանությանն ու հաստատմանը:

 

Related Posts