2016թ. հունիսի 7-ին «Խ. Աբովյանի տ/թ» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ գիտական խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա էին՝
1. Վահրամ Քոսակյանը՝ «Խ. Աբովյանի տ/թ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՊՄՀ «Տարիքային և մանկավարժական հոգեբանության» ամբիոնի դոցենտ
2. Վլադիմիր Կարապետյանը՝ ՀՊՄՀ «Տարիքային և մանկավարժական հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
3. Գոհար Սաիյանը՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ
4. Կարո Վարդանյանը՝ «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
5. Մարինե Բունիաթյան՝ «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
6. Արևիկ Ստամբոլցյան՝ «Խ. Աբովյանի տ/թ» ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող:
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ՝
1. ՙԽ. Աբովյանի տուն-թանգարան՚ ՊՈԱԿ-ի մշտական ցուցադրության պլանի քննարկում և հաստատում:
2. ՙԽ. Աբովյանի տուն-թանգարան՚ ՊՈԱԿ-ի մշտական ցուցադրության էքսկուրսիայի տեքստի քննարկում և հաստատում:
3. ՙԽ. Աբովյանի տուն-թանգարան՚ ՊՈԱԿ-ի 2017թ-ի գիտական ծրագրերի քննարկում և հաստատում:
4. Ընթացիկ հարցերի քննարկում: