Ավետումը քրիստոնեական տոն է, որը նվիրված է ավետարանական պատմությանը, երբ Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ կույս Մարիամին և հայտնում մարդկության փրկության ավետիսը, որ Նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը:
**********************
Ապրիլի 7-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ Ավետման տոնին նվիրված համատեղ պրեզենտացիա-միջոցառում Տոնացույց Ժողովրդական Թատրոնի հետ:
Միջոցառման հյուրերն էին Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների դպրոցների տնօրենները և ներգնա տուր օպերատորների տնօրենները և ներկայացուցիչները:
Միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցասրահից: Այստեղ հյուրերը ծանոթացան Խ. Աբովյանի կյանքին և գործունեությանը: Շրջայցից հետո Տոնացույց Ժողովրդական Թատրոնի տնօրեն Հասմիկ Բաղրամյանը հյուրերին ներկայացրեց թատրոնի նոր ծրագրերը՝ ազգային ավանդական ծեսերի, տոների ներկայացումներ, որը նախատեսվում է իրականացնել Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համատեղ:
Ամենից հետաքրքրականը միջոցառման վերջին մասն էր. Աբովյանի տոհմատանը Տոնացույց Ժողովրդական Թատրոնը ներկայացրեց Ավետման տոնի երաժշտական-ծիսական բեմականացում:
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆ
07
Ապր