ԱԲՈՎՅԱՆԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

 Ազգային գրականության դասական Խ. Աբովյանի գրական հարուստ ժառանգության   մեջ առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նրա դրամատիկական երկերը: 19-րդ դարի առաջին կեսերին հայ իրականության մեջ առաջինը Աբովյանն էր, որ ոչ միայն գնահատեց թատրոնի դերը ժողովրդի լուսավորության, մտավոր զարգացման գործում, այլև իր ավանդը ներդրեց ազգային դրամատուրգիայի զարգացման մեջ:

Խ. Աբովյանը`որպես առաջադեմ մտածող, իր սուր հայացքով տեսնում է թատրոնի դաստիարակչական, կրթական մեծ դերը ժողովրդին լուսավորելու գործում:

Թատրոնի նկատմամբ Աբովյանի հրապուրանքն ու հետաքրքրությունը սկզբնավորվել է դեռևս վաղ երիտասարդական տարիներից: Առաջին թատերական  ներկայացումը նա դիտել է Պետերբուրգում: 1830թ. օգոստոսի 25-ին Դորպատ ուղևորվելիս Պետերբուրգում Աբովյանը հանդիպում է իր մանկության ընկերներից մեկին՝ Ստեփանոս Նազարյանին: Նրանք միասին այցելում  են թատրոն: Այդ մասին նա իր դորպատյան հիշատակարանում գրում է. «Սիրելի իմ Ստեփանոս տարաւ զիս նոյնպես ի թեատրոնն, մեծ ներգործութիւն ետ սրտի իմո տեսարանն»:  Թե ո՛ր թատրոնում է եղել, և ի´նչ ներկայացում է դիտել, հայտնի չէ: Պետերբուրգում տեսած ներկայացումը անկեղծ ոգևորություն և հիացմունք է առաջացրել:

Խ. Աբովյանը հանդես է եկել որպես թատերական արվեստի մեծ քարոզիչ, տարածել է աշխարհիկ թատրոնի առաջին սերմերը, հիմք է դրել հայ նոր դրամատուրգիային: Նրա գրական հարուստ ժառանգության մեջ առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում դրամատիկական երկերը: Աբովյանը ժառանգություն է թողել երկու թատերական  ստեղծագործություն և մեկ թարգմանական  պիես` գրված Թիֆլիսում իր պանսիոնի աշակերտների համար: Ստեղծագործությունները առանձին արժեք են ներկայացնում` արծարծած գաղափարներով, գեղարվեստական բնույթով:

Դրամատիկական ժանրով նրա առաջին փորձը «Նախաշավիղում» աշակերտական կյանքից վերցրած «Խաղարկություն մանկանց» խորագրով երկն է,   որը «Գիժն ուսումնարանում» վերնագրով  մի քանի տասնամյակ շարունակ տեղ է գտել դպրոցական դասագրքերում: Այն նաև բեմադրվել է:

Ուշագրավ ստեղծագործություն է Աբովյանի «Ֆեոդորա կամ որդիական սեր» թատերախաղը` մեկ գործողությամբ դրաման, գրված Թիֆլիսում` 1841-ին: Աբովյանի աշակերտները հիշում են․ «1841 օրհնյալ թվի ամռանը հուլիս ամսին (Աբովյանը) մեր համար պիեսա էլ էր սարքել «Որդիական սեր» վերնագրով»:

Առաջին անգամ «Խաղարկություն մանկանց» և «Ֆեոդորա կամ որդիական սեր» երկերը բեմադրվել են 1841թվականին՝ Թիֆլիսում, նախ «Շերմազանյան դարպաս» թատրոնում, այնուհետև Աբովյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ մասնավոր ուսումնարան-պանսիոնում: Հետագայում արդեն 1880-ին «Ֆեոդորան» բեմադրվում է Շուշիի թատերասերների ուժերով:

«Ֆեոդորա» թատերագրության ինքնագիր անվանաթերթը:

(Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան)

Ֆէօտօրայ կամ որտիական սէրը:

Երգախաղ, մեկ անգամ տալու:

Խաչատուր Ապովէանց

       1841 յուլիսի 11

Աբովյանի դրամատիկական մյուս երկը «Ադելաիդա ֆոն Վուլֆինգեն կամ հիշատակարան բարբարոսության երեքտասներորդ դարու» թարգմանական դրաման է, որից մեզ են հասել առաջին գործողության չորս տեսիլները միայն:

1860-ականներին Պերճ Պռոշյանը Թիֆլիսում հայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից մեկը դարձավ: Նա խորապես ոգեշնչվելով  «Վերք Հայաստանի» պատմավեպով, հատկապես Աղասու կերպարով, դրամայի է վերածում  Աղասուն վերաբերող հատվածը:

1863թ. Պ․ Պռոշյանը գրում է «Աղասի» վերնագրով պիեսը և մեծ ոգևորությամբ խաղում Աղասու դերը: Հինգ արարած։

«Աղասի»-ի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց Թիֆլիսում, քաղաքային թատրոնի հայկական ներկայացումներին:

Հետագայում Ադամ Սարդարյան-Արևշատյանի կողմից մի նոր փոփոխության ենթարկված «Վերք Հայաստանին», արդեն «Ասլան Բալասի» անվան տակ, մի քանի տասնամյակ պահպանվում է հայ պրոֆեսիոնալ տարբեր թատերախմբերի խաղացանկում:

1895թ նոյեմբերի 30-ին, Թիֆլիսի Վրաց Ազնվականների թատրոնում հայ դերասանական ընկերությունը առաջին անգամ ներկայացնում է Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից կազմած պիեսը՝ «Ասլան-Բալասի» վերնագրով։ Դրամա 4 գործողությամբ և 5 պատկերով: Ասլան-Բալասիի (Աղասիի) դերը կատարեց երիտասարդ դերասան Հ. Աբելյանը։

(Ազդագրի լուսանկարը)

1896թ հունվարի 14-ին, Թիֆլիսի Վրաց Ազնվականների թատրոնում ներկայացվում է «Ասլան-Բալասի» դրաման՝ 4 գործողությամբ, ըստ՝ Ադամ Սարդարյան-Արևշատյանի: Ռեժիսոր՝  Յ. Աբելյան։

(Ազդագրի լուսանկարը)

1897թ հունիսի 21-ին, Ալէքսանդրապոլում Ս. փրկչի դահլիճում՝ Հայ դերասանական ընկերությունը երկրորդ անգամ ժողովրդի խնդրանքով  ներկայացնում է «Ասլան Բալասի կամ Երևանի նվաճումը» դրաման: Պատմական իրողություն 4 գործողությամբ՝ Ա. Սարդարյանի: Նյութը վերցրած է Խ. Աբովեանի «Վերք Հայաստանի» գրուածքից:

(Ազդագրի լուսանկարը)

1898թ հուլիսի 11-ին, Շուշիում Պ.Ն.Ա. Խանդամիրյանի թատրոնում, Հայ-դրամատիկ դերասանական ընկերությունը ներկայացնում է «Ասլան Բալասի կամ Երևանի նվաճումը» դրաման՝ 4 գործողությամբ, թարգմանություն՝ պ. Ադամ Սարդարյանի:

(Ազդագրի լուսանկարը)

1901թ. օգոստոսի 12-ի Ալեքսանդրապոլում քաղաքային ձմեռնային ակումբի դահլիճում, Բագուայ հայ դերասանական ընկերության անդամ՝ Խաժակի և Սողոմոնյան ամուսինների բարեհաճ մասնակցությամբ տեղի հանդիսատեսին ներկայացվեց. «Ասլան Բալասի կամ Երեւանի նուաճումը» Խ. Աբովյանի երկերից, կազմեց՝ Ա. Սարդարյանը։

(Ծրագրի լուսանկարը)

1901թ դեկտեմբերի 9-ին, Ալեքսանդրապոլում քաղաքային ձմեռնային ակումբի դահլիճում, տեղի ունեցավ թատերասերների խմբի այս սեզոնի առաջին ներկայացումը: Սարդարյանի «Ասլան-Բալասի» դրաման՝ 4 գործողությամբ։

(Ծրագրի լուսանկարը)

1948թ. սեպտեմբերի 23-ին Ա. Ի. Միկոյանի անվան պատանի հանդիսատեսի պետական թատրոնում բեմադրվում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 4 արարածով hոբելյանական ներկայացում` նվիրված հայ Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի մահվան 100 — ամյակին: Բեմադրությունը՝ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր՝ Տ. Շամիրխանյանի, ռեժիսոր՝ Հ. Ղափլանյան, Խ․ Աբովյանի դերում՝ Գ․ Չալիկյան։

(Ազդագրի լուսանկարը)

1948թ սեպտեմբերի 8-ին Լենինականի Ասքանազ Մռավյանի (այժմ՝ Վարդան Աճեմյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվում է «Ֆեոդորա» ներկայացումը, նվիրված Մեծ լուսավորչի անհետացման 100-ամյակին Ռեժիսոր՝ Ժ. Էլոյան)։

1948թ նոյեմբերի 6-ին, Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 4 արարածով: Խ. Աբովյանի դերում՝ վաստ. արտիստ Ա. Փաշայան։

(Ազդագրի լուսանկարը)

1948թ դեկտեմբերի 22-ին, Ստեփանավանի թատրոնում ներկայացվեց «Խաչատուր Աբովյան» դրաման։ Ռեժ. Վ. Թաշչյան, Աբովյանի դերում՝ Վ. Թաշչյան:

1949թ մարտի 25-ին Թբիլիսիի Հայ դրամայում ցուցադրվեց «Աղասի» պիեսը։ Ռեժ. Ֆ. Բժիկյան, Աղասու դերում՝ Ա. Լուսինյան :

1949թ մայիսի 4-ին Գորիսի Վաղարշյանի անվան թատրոնում ցուցադրվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Ս. Միրզոյան, Աբովյանի դերում՝ Վ. Խուրշուդյան, նաև Մ. Ղազարյան։

1949թ մայիսի 5-ին Ալավերդու թատրոնում ցուցադրվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Աշ — Մաթ. (Աշոտ Մաթևոսյան), Աբովյանի դերում՝ Վ. Գրիգորյան, նաև Լ. Ռշտունի։

1949թ նոյեմբերի 6-ին Դիլիջանի Կուլտուրայի տան թատերախումբը ներկայացրեց «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Հ. Չախոյան, Աբովյանի դերում՝ Հ. Չախոյան։

1949թ նոյեմբերի 22-30-ին Երևանի Միկոյանի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի բեմադրությունների տասնօրյակ՝ նվիրված թատրոնի 20-ամյակին: Խաղացանկում ներկայացվում է նաև «Խաչատուր Աբովյան» դրաման։

1949թ դեկտեմբերի 17-ին Էջմիածի Ամո-Խարազյանի անվան թատրոնում ներկայացվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Հ. Մանվելյան, Աբովյանի դերում՝ Գ. Ջանոյան:

1950թ հունվարի 20-ին Արտաշատի թատրոնում բեմադրվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Ռ. Մինասյան, Աբովյանի դերում՝ Լ. Սարգսյան։

1951թ մարտ-ապրիլ ամիսներին Ստեփանակերտի Գորկու անվան թատրոնում բեմադրվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Կ. Ալվարյան, Աբովյանի դերում՝  Մ. Ղորղանյան։

1950-51թթ. թատերաշրջան: Ժող. արտիստուհի Հասմիկ Հակոբյանի անվան Դիլիջանի դրամատիկ թատրոնում բեմադրվում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 4 գործողությամբ, 5 պատկերով: Բեմադրությունը՝Հ. Չախոյանի։

(Ազդագրի լուսանկարը)

1955թ. մարտի 31-ին Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնում առաջին անգամ բեմադրվում է Հր. Մուրադյանի «Հավերժության ուղևորը» պիեսի (1947թ․) հիման վրա գրված «Խաչատուր Աբովյան» դրաման՝ չորս գործողությամբ:

Մուրադյանի պիեսի առանցքը Մասիս սարը բարձրանալու պատմությունն է։  Թատերախումբը պիեսի վրա աշխատել է շուրջ 7 ամիս: Բեմադրությունը՝ ժողովրդական արտիստ Լևոն Քալանթարի, Աբովյանի դերում` Գեղամ Հարությունյան։

Թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀՍՍՌ ժող. Արտիստ՝ Վարդան Աճեմյան:

(Ազդագրի լուսանկարը)

1955թ հոկտեմբեր 5-6-ին Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  բեմադրվում է «Ֆեոդորա կամ Որդիական սեր» ներկայացումը, նվիրված Խ. Աբովյանի ծննդյան 150-ամյակին: Ռեժ. Գ. Մկրտչյան:

1956թ մայիսի 20-ին  Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնի խաղաշրջանի փակմանը   բեմադրվում է Հր. Մուրադյանի    «Խաչատուր Աբովյան» դրաման։

1957թ մարտի 16-ին Թբիլիսիի Շահումյանի անվան թատրոնում ներկայացվում է «Խաչատուր Աբովյան» դրաման: Ռեժ. Ֆ. Բժիկյան, Աբովյանի դերում՝ Ա. Լուսինյան։

1957թ հուլիսի 11-20 Թբիլիսիի Շահումյանի անվան թատրոնի հյուրախաղերը   Ախալցխայում։   Խաղացանկում նաև ներկայացվում է  «Խաչատուր Աբովյան» դրաման։

1959թ Լենինականի Ասքանազ Մռավյանի (այժմ՝ Վարդան Աճեմյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում, Աբովյանի ծննդյան 150-ամյակի առթիվ բեմադրվում է «Ֆեոդորա» ներկայացումը։ Ռեժ․՝ Գ. Մկրտչյան:

1965-66թթ. թատերաշրջան: Արթիկի շրջանային ժողովրդական թատրոնում բեմադրվում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 5 արարածով։

Բեմադրությունը՝  հայկ. ՍՍՌ արվեստի վաստակավոր գործիչ՝ Ա.  Մաթևոսյանի։

(Ազդագրի լուսանկարը)

1968թ Շամշադինի շրջանի ժողովրդական թատրոնում բեմադրվում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 5 գործողությամբ, 6 պատկերով:

Ներկայացումը նվիրված է Մեծ Լուսավորչի անհետացման 120-ամյանկին:

Բեմադրությունը՝  հայկ. ՍՍՀ վաստակավոր արտիստ՝ Մ. Գալոյանի

(Ազդագրի լուսանկարը)

1978г Шамшадинский народный театр поставил спектакль (посвящен 150-летию вхождения Армении в состав России) Д. Газазяна «Хачатвур Абовян» драма`в 6-ти картинах. Режиссер заслуженный артист Арм. ССР А. Галоян

(Ազդագրի լուսանկարը)

Հանրապետության պրոֆեսիոնալ թատրոնների կողքին իրենց արժանի և հաստատուն տեղն են ունեցել ժողովրդական և ինքնագործ թատրոնները: Ժողովրդական թատրոնների մեջ աչքի է ընկել Շամշադինի թատրոնը, որը ելույթներ է ունեցել ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

1978թ, երբ հայ ժողովուրդը նշում էր Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակը, Շամշադինի ժողովրդական թատրոնը այդ պատմական իրադարձությունը նվիրեց Դավիթ Գազազյանի «Խաչատուր Աբովյան» պիեսի բեմադրությունը: Թատրոնը հաջողությամբ ելույթներ ունեցավ Մոսկվայում և Բուլղարիայում։

1978թ Բուլղարիայի Սոֆիա քաղաքում, Սովետական գիտության և մշակույթի տանը Սովետական Հայաստանի Շամշադինի շրջանի թատերախումբը ներկայացրեց Դ․ Գազազյանի «Խաչատուր Աբովյան» պիեսը: Բեմադրիչ, վաստակավոր դերասան՝ Մուսայել Գալոյան։

Հուլիսի 21-ին, Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Զինվորական տան սրահում, Սովետական Հայաստանի Շամշադինի շրջանի թատերախումբը ներկայացրեց Դ․ Գազազյանի «Խաչատուր Աբովյան» պիեսը: Բեմադրիչ, վաստակավոր դերասան՝ Մուսայել Գալոյան։

(Հայտարարության և թատերախմբի լուսանկարները)

Երևանի Մահուդի գորածարանին կից դերասանական կոլեկտիվը բեմադրում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 4 գործողությամբ: Բեմադրություն՝ Մ. Գալոյանի։

(Ազդագրի լուսանկարը)

Հայաստանի Լեսելիձեի գյուղսովետի Իլյիչի անվան կոլտնտեսության բազային թատերախումբը բեմադրում է Դ. Գազազյանի «Խաչատուր Աբովյան» դրաման՝ 4 գործողությամբ: Ռեժիսոր՝ գեղարվեստական ղեկավար՝  Ա. Մ. Խաչատրյան

Կոնսուլտանտ, ռեժիսոր՝   հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստ՝ Մ. Ա. Գալոյան։

(Ազդագրի լուսանկարը)

 

ԿԻՆՈ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ: Խրոնիկալ-դոկումենտալ ֆիլմերի Երևանի կինոստուդիա: 1964: Հնչուն: Սև-սպ.: 3 Մաս: ռուս.: Ռեժ. Գուրգեն Բալասանյան։ Օպ. Նորայր Սիմոնյան, Ի․ Եսայան: Հայաստանի մշակույթի և արվեստի օրերը Էստոնիայում:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ: Երևանի փաստա-վավերագրական ֆիլմերի կինոստուդիա: 1969: Հնչուն: Սև-սպ.: 1 Մաս: հայ.: Ռեժ. Սուրեն Առաքելյան։ Օպ. Հարություն Բալաբանյան, սց. Սերգեյ Հովհաննիսյան, խորհրդատու` արվեստագիտության դոկտոոր-պրոֆեսորը Ռուբեն Զարյան:

Սովետական Հայաստան 1948։ Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա հոբելյանը: Կինոստուդիա տվյալ չկա: Համր: Սև-սպ.: 1 մաս: 3 րոպե 35 վրկ.: 77 մ: Ռեժ. Լևոն Իսահակյան: Օպ. Նորայր Սիմոնյան, Գարեգին Արամյան, Ժիրայր Վարդանյան, հնչ. օպ. Ն Բագիրովա, երաժշտ. ձևավորում Արամ Սաթունց: Ձայնը բացակայում է:

ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ: Խրոնիկալ-դոկումենտալ ֆիլմերի Երևանի կինոստուդիա: 1964: Հնչուն: Սև-սպ.: 2 Մաս: հայ.: Ռեժ. Սուրեն Առաքելյան։ Օպ. Գարեգին Արամյան, Գևորգ Սանամյան, Նորայր Սիմոնյան: Էստոնական արվեստի շաբաթը Հայաստանում:

Սովետական Հայաստան, 1964: Խրոնիկալ-դոկումենտալ ֆիլմերի Երևանի կինոստուդիա: Հնչուն: Սև-սպ.: 1 մաս: 7 րոպե 39 վրկ.: 209 մ: հայ.: Ռեժ. Սուրեն Առաքելյան: Օպ. Վ Եսայան, Գուրգեն Եղիազարյան, Նորայր Սիմոնյան, Մ Հովհաննիսյան, Գարեգին Ասլանյան: Սյուժե 2. Խ.Աբովյանի հիշատակին. Խ.Աբովյանի հիշատակի հավերժացման միջոցառումներ Տարտու քաղաքում։

Սովետական Հայաստան 1955։ Գեղարվեստական և խրոնիկալ ֆիլմերի Երևանի կինոստուդիա: Հնչուն: Սև-սպ.: 1 մաս: 7 րոպե 35 վրկ.: 201 մ: Ռեժ. Վիլյամ Հայկազյան: Օպ. Գուրգեն Եղիազարյան, Մանուկ Հովհաննիսյան, Գևորգ Սանամյան, Նորայր Սիմոնյան: Խմբ. Սուրեն Առաքելյան, տեքստի հեղինակ Բ. Շահումյան: Ձայնը բացակայում է: Խաչատուր Աբովյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսություններ։

«Հյուսիսային ծիածան»: 1960թ․, «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ։ Բեմադրող ռեժիսոր՝ Արտաշես Հայ-Արտյան, Ա․ Սամվելյան, Գ․ Մուշեղյան։ Սցենարի հեղինակ՝ Հրաչյա Քոչար։ Կոմպոզիտոր՝ Էդուարդ Հովհաննիսյան։ Դերակատարներ՝ Հ․ Ներսիսյան, Բ․ Ներսիսյան, Գ․ Ջանիբեկյան, Վ․ Վարդերեսյան։ Խաչատուր Աբովյանի դերում՝ Ա. Սողոմոնյան։

Ֆիլմում հնչում են Գեղամ Սարյանի, Խաչատուր Աբովյանի, Ալեքսանդր Գրիբոյեդովի բանաստեղծությունները։

Տևողությունը՝ 87րոպե

ՄՈՒԼՏՖԻԼՄ

«Որսորդները», 1977 թվականի երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի կողմից։ Ֆիլմում հնչում են մի շարք հայերեն երգեր, ինչպես նաև այն ունի ռուսերեն ներդիրներ ու ոճավորված է համր կինոյի ձևով։

«Որսորդները» մուլտֆիլմը Ռոբերտ Սահակյանցն ստեղծել է Լյուդմիլա Սահակյանցի մասնակցությամբ 1977 թվականին «Հայֆիլմ» ստուդիայում (Երևան)։ Մուլտֆիլմի սցենարը գրել է ռեժիսորը (Պ. Թյուրաբյանի հետ միասին) հայ գրականության դասական Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների՝ (Լոռըցիք «Պարապ վախտի խաղալիք») մոտիվներով։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1977 թվականին։

Մոսկվայում ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության համագումարում մուլտֆիլմը դիտելուց հետո Ֆեոդոր Խիտրուկը այն անվանել է «ռումբ»։ Սակայն լայն վարձույթ այն այդպես էլ դուրս չի եկել։

Տևողությունը՝ 9,35 րոպե։

«Մի արձանի ոդիսական» անիմացիոն ֆիլմ։ 2022թ․։ Նկարիչ-անիմատոր՝ Հայկ Սայադյան։

Տևողությունը՝ 8 րոպե։

ԱԲՈՎՅԱՆԸ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ

Աբովյանի կերպարը  հայկական կերպարվեստի սիրված թեմաներից մեկն է եղել: Յուրաքանչյուր նկարիչ փորձել է յուրովի պատկերել Խաչատուր Աբովյանին։

Նրա կերպարը կերտվել է դեռևս կենդանության օրոք: Մեզ է հասել մի յուղաներկ դիմանկար, ամուր թղթի վրա, որը մեծ հայրենասերի թոռները 1938թ․-ին հանձնել են Գրականության և արվեստի թանգարան: Բազմաթիվ տվյալների և աղբյուրների համադրությամբ գրականագետ Պիոն Հակոբյանը եկավ այն համոզման, որ դիմանկարի հեղինակը դորպատյան նկարիչ Լյուդվիգ վոն Մայդելն է: Նա Աբովյանին նկարել է մոտավորապես 1831թ. աշնանը: Նկարչին հաջողվել է ճշմարտացիորեն արտացոլել հայրենի ժողովրդի սիրով այրվող բանաստեղծի խոհական, մտազբաղ ու մասամբ թախծոտ կերպարը:

Հայ մեծ լուսավորչի և խոշոր գրողի կերպարը նոր մեկնաբանության արժանացավ սովետական կերպարվեստի մեջ: Ժողովրդական նկարիչ Մ. Սարյանը 1941թ․-ին նկարում է Աբովյանի երկու դիմանկար՝ մեկը յուղանկար, որը ներկայացնում է Աբովյանին հայկական բնանկարի ֆոնի վրա, մյուսը՝ գրաֆիկական, որը ներկայացնում է մեր ժողովրդի դարավոր մշակույթն ընդգրկող առաջավոր մարդու կերպարը: Նույն ժամանակ նկարիչ Մ. Աբեղյանը ստեղծում է «Աբովյանը գյուղացիների միջավայրում» կոմպոզիցիան, որը ցույց է տալիս մի դրվագ Աբովյանի լուսավորչական գործունեությունից: Բաժբեուկ-Մելիքյանը նկարել է «Պարրոտը և Աբովյանը Արարատ սարը բարձրանալիս»: Այդպիսի թեմայով նկար է նկարել նաև Էդվարդ Իսաբեկյանը՝ «Աբովյանը Արարատի գագաթին», «Խաչատուր Աբովյան» դիմանկարը, «Աբովյանը և Պարրոտը Արարատի բարձունքներում»: Երիտասարդ նկարիչ Հրաչյա Ռուխիկյանը պատկերել է «Աբովյանի անհայտացումը», Պարսամ Սիմոնյանը՝ «Խաչատուր Աբովյան»  գծանկարների շարքը, Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո) ևս յուրովի է պատկերել Աբովյանին։  Խորենյանի «Հեռացող մարդը»  կտավը, Սոկրատ Կիզակովի «Խաչատուր Աբովյան» և Հմայակ Ավետիսյանի «Խաչատուր Աբովյան» նկարները նույնպես ինքնատիպ են։

Աբովյանի կերպարը ստեղծագործության նյութ են դարձրել նաև քանդակագործները:

Աբովյանին արժանի հուշարձան կանգնեցնելու համար Բաքվի Հայոց կուլտուրական ընկերությունը 1910 թվականին հայտարարում է մրցանակաբաշխություն, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ քանդակագործները, այդ թվում՝ Միքայել Միքայելյանը (Թբիլիսի), Անդրեաս Տեր-Մարուքյանը և Հակոբ Գյուրջյանը (Փարիզ), Հայկ Բադիկյանը (Բոստոն), Կարապետ Արաբյանը (Կ.Պոլիս) և վերջապես վիպասան Մուրացանի դուստր Ռուզան Մուրացանը (Բեռլին): Մրցանակաբաշխությանը ներկայացվում են ութ նախագիծ, որոնցից ժյուրին ընտրում է քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանի ներկայացրած երկու նախագծերից մեկը: Երկու տարի աշխատելով Փարիզում՝ Անդրեաս Տեր-Մարուքյանը կերտում է Աբովյանի արձանը և 1933թ. հուլիսի  6-ին կանգնեցվում մեր հանրապետության մայրաքաղաք Երևանում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, պատվանդանի հեղինակ՝ Մարկ Գրիգորյան): Խաչատուր Աբովյանի բրոնզե արձանը հանդիսանում է այն լավագույն, թերևս միակ կերպարը, որ կարողացավ ստեղծել նախասովետական շրջանի հայ քանդակագործության արվեստը:

1946թ. Աբովյանի տուն-թանգարանի տարածքում կանգնեցվել է արվեստի վաստակավոր գործիչ Արա Սարգսյանի կերտած հուշարձանը՝ մի կիսանդրի, որի մեջ քանդակագործը մարմնավորել է մեր մեծ գրողի ու հասարակական խոշոր գործչի ներքին ուժն ու կարողությունը (ներկայումս կիսանդրին դրված է Խ․ Աբովյանի անվան  թիվ 84 դպրոցի բակում):

Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի «Խաչատուր Աբովյանի» կիսանդրին գտնվում է Աբովյան քաղաքի հրապարակում։

1948 թվականին ավարտվեց  Խ. Աբովյանի լավագույն դիմանկարի և քանդակի համար հայտարարված հանրապետական մրցանակաբաշխությունը: Ներկայացված երեսունհինգ աշխատանքներից երկրորդ կարգի մրցանակ շնորհվեց երիտասարդ նկարիչ Հ. Զարդայանին՝ «Նախաշավիղ» նկարի համար, երրորդ կարգի մրցանակ՝  նկարիչներ Է. Իսաբեկյանին, Ա. Բեքարյանին և քանդակագործ Ն. Նիկողոսյանին, որոնք աշխատել են արվեստի մեջ նոր մեկնաբանություն տալ Աբովյանի կերպարին:

Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը դեռևս 1941թ. քանդակել էր Աբովյանի կիսանդրին: Հեղինակը չի ձգտել ճշգրտորեն պահպանել դիմանկարի արտաքին գծերը, այլ ջանացել է մարմնավորել գրողին ուժեղ և համարձակ խառնվածքով, հայացքը դեպի հեռուն… Հետագայում նույն հեղինակի կողմից ծնվեց Աբովյանի առավել ավարտուն ու վեհաշուք արձանը, որն էլ 1950 թվականի նոյեմբերին տեղադրվեց Աբովյանի անունը կրող փողոցի վերնամասի պուրակում:

  • Ադիբեկ Գրիգորյան, «Խ.Աբովյան», կիսանդրի, ՀՊՄՀ, 1955, բրոնզ
  • Սարգիս Բաղդասարյան, «Խ.Աբովյան», կիսանդրի, Աբովյան քաղաք
  • Արա Սարգսյան ,«Խաչատուր Աբովյան», կիսանդրին, Քանաքեռ, թիվ 84 դպրոցի բակ
  • Վազգեն Իսակով, «Աբովյանի քանդակը», Հովհ․Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարան
  • Սերգեյ Բաղդասարյան, «Խաչատուր Աբովյան», կիսանդրի, Դիլիջանի երկրագիտական թանգարան
  • Արամ Շահինյան, «Խաչատուր Աբովյան», արձան, Դիլիջանի Թումո ստեղծարար կենտրոնի դիմաց
  • Նիկողայոս Նիկողոսյան «Խ․Աբովյան», քանդակ, Տարտու
  • Նիկողայոս Նիկողոսյան «Խ․Աբովյան», քանդակ, պատկերասրահ
  • Մ․Սոսոյան , «Խ․ Աբովյանը և Պարրոտը», խճանկար, Խ․Աբովյանի տուն-թանգարան, 1978
  • Մ․Սոսոյան ,«Խ․Աբովյան», խճանկար, ՀՊՄՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետ
  • Երվանդ Քոչար, «Խ․Աբովյանի» կիսանդրի, գիպս, 1945թ․, Խ․ Աբովյանի տուն-թանգարան
  • Երվանդ Քոչար «Խ․Աբովյան» քանդակը, Երվանդ Քոչարի տուն -թանգարան
  • Սարգիս Ղարիբյան, «Խաչատուր Աբովյան», արձան, տառերի պուրակ
  • Դ․Դանիելյան «Խ․Աբովյանի» արձանը, գիպս, 1965թ․, Խ․Աբովյանի տուն-թանգարան
  • Վազգեն Իսակով «Խ․Աբովյանը թարգմանիչ», բրոնզ, 1948, Խ․Աբովյանի տուն-թանգարան
  • Մկրտիչ Թարաքչյան «Խ․Աբովյան», հարթաքանդակ, Խ․Աբովյանի տուն-թանգարան
  • Ղուլյան Կոմիտաս, «Խ․Աբովյանի հուշարձանը» մանրակերտ, պլասմասսա, Հովհ․Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարան
  • Ռաֆիկ Ասոյան «Խ․Աբովյանի» դիմաքանդակը, գրանիտ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարան
  • Ավչյան Մարո «Խ․Աբովյանի դիմանկարը» գործվածք, Հովհ․Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարան
  • Հակոբ Ջիվանյան, «Խ․Աբովյանին նվիրված հուշարձանը», Տարտու, 1978թ․
  • Միքայել Միքայելյան «Խ․Աբովյանի» դիմաքանդակը, գիպս
  • Թ․Միրզոյան, «Խ․Աբովյան», քանդակ
  • Արարատ Հարությունյան «Խ․ Աբովյանի հուշարձանը»
  • «Խաչատուր Աբովյան», բրոնզաձույլ հարթաքանդակ,Աբովյան փողոց
  • Աբովյանի կիսանդրին Աբովյանի համայնքապետարանում
  • Աբովյանի հարթաքանդակը Խ․Աբովյանի անվ․ թիվ 2 հիմնական դպրոցի պատին

ԱԲՈՎՅԱՆԸ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՋ

Պահպանվել են բազմաթիվ հիշատակություններ, որոնք վկայում են, որ Խաչատուր Աբովյանը իսկական կրթության, լուսավորության հասնելու հիմնական գործոնների շարքին է դասել գեղեցիկ արվեստները՝ բանաստեղծությունը, երաժշտությունը և նկարչությունը: Նա շատ բարձր էր գնահատում իսկական ժողովրդական արվեստի ներգործուն ուժը և իր հոգու ամբողջ էությամբ ձգտում էր հայրենի ժողովրդին մասնակից դարձնել գեղեցիկ արվեստին ու այն տարածել իր հայրենի երկրում:

Ըստ ամենայնի՝ Աբովյանին ամենից շատ զբաղեցրել է երաժշտական կուլտուրան, որին բուռն կերպով ձգտել է դեռևս պատանեկան շրջանից: Հայտնի է, որ Խաչատուր Աբովյանի օրագրերում գոյություն ունեն հիշատակություններ այն մասին, որ նա երգել է երգեցիկ խմբերում  ու երգեցողության կուլտուրան նրա ամենասիրած արվեստներից մեկն է եղել:

Հայ ժողովուրդն իր երախտիքը Աբովյանին հայտնում է հավատարիմ մնալով նրա պատգամներին, ձոնելով բանաստեղծություններ, երգեր Մեծ լուսավորչի հիշատակին:

Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյակի կապակցությամբ Սովետական Հայաստանի կոմպոզիտորները ստեղծել են մի շարք երգեր, ռոմանսներ և խմբերգեր:

  • Կոմպոզիտոր Մուշեղ Աղայանը գրեց «Աղասու երգը» (խոսք՝ Խ Աբովյանի): Ստեղծագործությունն աչքի է ընկնում իր վառ մեղեդայնությամբ: Երգի հիմքում լոռվա ժողովրդական երաժշտությունն է:
  • Ա. Մերանգուլյանը Սարմենի խոսքերով գրել է «Խաչատուր Աբովյան» վոկալ ստեղծագործությունը:
  • Խ. Աբովյանի անհետացման 100-ամյակին նվիրված Վահագն Արարատյանը Խ. Աբովյանի խոսքերով գրել է «Աղասու վիշտը» երգը:
  • Կարո Զաքարյանը 1954թ գրել է «Աղասի» օպերան (ըստ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»): Առավել հայտնի են օպերայի երեք հատվածները՝ «Նազլուի արիան», «Աղասու երգը» և «Աղասու արիան»:
    Հատուկ հանձնաժողվին ներկայացված հատվածները աչքի են ընկել բազմազան երաժշտական նյութով: Ցավոք «Աղասի» օպերան անհայտ պատճառներով երբևիցե չի բեմադրվել:
  • Գ. Արմենյանը «Խաչատուր Աբովյան» օպերան սկսեց գրել ուսանողական տարիներին, որից մի դրվագ ներկայացրեց որպես դիպլոմային աշխատանք։

Լենինգրադում սովորելու տարիներին՝ 1953-58թթ., կոմպոզիտորն ավարտին հասցրեց «Խաչատուր Աբովյան» օպերան, որն աչքի է ընկնում ջերմ, հուզական մեղեդայնությամբ, իշխող վոկալ արտահայտչականությամբ:

1960 թվականին Երևանի օպերային թատրոնը բեմադրեց «Խաչատուր Աբովյան» օպերան (լիբրետո՝ Ե. Արմենյանի, Ա. Պողոսյանի, բեմադրություն՝ Հ. Ղափլանյանի)։

  • «Այնտեղ, այնտեղ դեպ վեհ այն դաշտը» հերոսական երգը Ա. Սպենդիարյանի վոկալ գործիքային ստեղծագործություններից է ՝ գրված տենորի և նվագախմբի համար, ըստ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի վերջաբանի: Այս ստեղծագործությունը ներկայացվում է նաև «Մոռացված գերեզման» և «Հայ զորականի երգը» խորագրերով: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1911-1914թթ.), երբ կովկասյան ճակատում մարտնչում էին հայկական կամավորական ջոկատները, ռուսաստանաբնակ հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանն անտարբեր չէր կարող մնալ նրանց ճակատագրին և որոշեց ինչ-որ կերպ օգտակար լինել հայ կամավորականներին, որոնք պետք է Սարդարապատի ճակատամարտը պսակեին հաղթանակով։ Սպենդիարյանն իր «Այնտեղ, այնտեղ դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործության տպագիր նոտաների վաճառքի ողջ հասույթը տրամադրեց հայ կամավորներին։ Նոտագրության շապիկն էլ նկարազարդեց Սպենդիարյանի մտերիմն ու ընկերը՝ Մարտիրոս Սարյանը։ Այս երգի ստեղծման ընթացքի, տպագրման կազմակերպչական աշխատանքների մասին կարող ենք կարդալ Մարինա Սպենդիարովայի «Ա. Ա. Սպենդիարովի կյանքի և գործունեության տարեգրություն» (“Летопись жизни и творчества А. А. Спендиарова”) գրքում:
  • Վ. Տիգրանյանի «Աչքս ճամփիդ» երգը (ըստ Խ. Աբովյանի բայաթիքառյակների): Կոմպոզիտորը ստեղծել է տեքստի հետ սերտորեն միաձուլված երաժշտություն, որը հուզում է ունկնդրին և տպավորվում է հիշողության մեջ:
  • 1978թ-ին՝ Խ. Աբովյանի անհայտացման 130 ամյակին նվիրված, Յուրի Գևորգյանը գրում է «Վերք Հայաստանի» օպերան (Լիբրետո՝ Վահագն Դավթյան): Ինչ-ինչ պատճառներով օպերան այդպես էլ չբեմադրվեց:
  • «Վա՜յ էն ազգին» ստեղծագործությունը Կոմիտասի վաղ ժամանակների մշակումներից է: Կոմիտաս-կոմպոզիտորի՝ հայ աշուղական ոճին դիմելու սակավաթիվ փորձերից մեկը: Այս երկձայն, առանց նվագակցության երգը գրված է բարձր ձայն ունեցող երգիչների համար: Բնագիրը մատիտով սևագիր է, խոսքերը գրված չեն, բայց խոսքային լիգաները դրված են: «Անուշ» օպերայի համար ժողովրդական երաժշտական նյութեր ընտրելիս, Կոմիտասը մտադրվել է օգտագործել այս երգի մեղեդին («Անուշի» բնագրերից մեկում նշված է վերնագիրը և մեղեդու սկիզբը): Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի այս հատվածն ընդարձակ է, նոտաների տակ գրի է առնված տվյալ մեղեդիով կատարելու համար համեմատաբար հարմար տները:
  • Խ․ Աբովյանի «Վաթան» բանաստեղծության խոսքերով 2023թ․ կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանը գրում է «Հայրենիք-Վաթան» երգը։
  • 2023թ․ կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանի «Կանաչ կարմիր» երգը ստեղծվել է Խ․ Աբովյանի քառյակների խոսքերով։

ԱԲՈՎՅԱՆԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  • Պերճ Պռոշյան «Աղասի» դրամա (1863)
  • Լևոն Մանվելյան «Դեպի վեր» դրամատիկական պոեմ (1902)
  • Եղիշե Չարենց «Դեպի լեառը Մասիս» պոեմ (1933)
  • Հրայր Մուրադյան «Հավերժության ուղևորը» դրամա (1947)
  • Ակսել Բակունց «Խաչատուր Աբովյան» վեպ (1964)
  • Սուրեն Այվազյան «Առավոտ լուսո» վեպ (1976)
  • Գուրգեն Հայրյան «Ձիթենու ճյուղը» վեպ (1981)
  • Ռուբեն Հովսեփյան «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպ (1985)
  • Խաչատուր Ավագյան «Ուխտյալ քանաքեռցին» դրամա (2005)