ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում, մասսայական միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ ռեկտոր Ռ.Միրզախանյանը, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Է. Շարմազանովը, մշակութային և հոգևոր գործիչներ: Խ. Աբովյանի տուն-թանգարանը նույնպես միանում է շնորհավորանքներին և մաղթում առաջին կուրսեցիներին անկոտրում կամք և ուսման մեջ հաջողություններ:
Read More