1829

Извините, эта страница доступна только на Армянский For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Առաջին կես— Աբովյանը, Հովհաննես Շահխաթունյանցը, Մանվել Կյումուշխանեցին, Մսեր Մսերյանցը և մի քանի համախոհ անձինք որոշում են Սևանա կղզում հիմնել հոգևոր միաբանություն և բաց անելով դպրոց, մատենադարան ու տպարան՝ ծավալել լուսավորական գործունեություն:

 

Ապրիլ- Կարգվում է Սինոդի և կաթողիկոսի քարտուղար ու թարգման:

 

Հունիս-հուլիս— Վարակվում է ժանտախտով և մեկ ամիս կենաց ու մահու կռիվ տալով՝ կարծես նախախնամության հատուկ ողորմածությամբ փրկվում է մահից, որ իրականացնի իր մեծ նպատակը՝ հայ ժողովրդի հոգևոր վերածնունդը:

 

Սեպտեմբերի 8— Էջմիածին է ժամանում Դորպատի համալսարանի արշավախումբը պրոֆեսոր Ֆ. Պարրոտի ղեկավարությամբ. երկու օր անց նրանք Խ. Աբովյանի ուղեկցությամբ դիմում են դեպի Արարատ՝ լեռան գագաթը բարձրանալու:

 

Սեպտեմբերի 27- Ցերեկվա ժամը 3-ից քառորդ անց Աբովյանն ու Պարրոտը բարձրանում են Արարատի գագաթը: Ի նշանավորումն գիտական այդ մեծ սխրանքի՝ Ֆ. Պարրոտը խոստանում է աջակցել Աբովյանին Դորպատի համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու:

 

Հոկտեմբերի 27— Պարրոտի հետ բարձրանում է Փոքր Մասիսի գագաթը:

 

 

Դեկտեմբերի 5— Թողնում է վանական ծառայությունը և ուղևորվում Տփղիս՝ Պարրոտին հասնելու և նրա հետ Դորպատ մեկնելու: Ժանտախտի պատճառով Գյումրի հասնելուց հետո 74 օր մնում է արգելափակման մեջ: