Թանգարանների միջազգային օր. «Ցավոտ պատմություններ.Դժվար պատմելին թանգարաններում»: 18.05.2017թ.

Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրը`«Ցավոտ պատմություններ.Դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո ներկայացվեց «Խ.Աբովյանի բրոնզե արձանի անցած ճանապարհը», «Պատժամիջոցների վերացումը դպրոցներում» թեմաներով զեկույցներ և կայացավ «Եղեռնից դեպի արցախյան պատերազմ» կլոր-սեղան քննարկում: Զեկույցները ներկայացրեցին կրտսեր գիտաշխատող Ա.Մարալյանը և էքսկուրսավար Ն.Դանիելյանը: Կլոր-սեղան քննարկմանը մասնակցեցին «Վարդանանց Ասպետներ» 106 դպրոցի 9-րդ դասարանի սաները` ղեկավար պատմ.ուս. Մարինա Մադոյան: ...
Read More

Թանգարանների միջազգային օր. «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» 18.05.2016

Սույն թվականի ՄԱՅԻՍԻ 18-ին «Թանգարանների միջազգային օրը», «Խ.Աբովյանի տուն-թանգարան»-ի այգում կայացավ «Սրբացած հայ զինվոր» խորագրով միջոցառում, նվիրված  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ամյակին:  Թանգարանի կրտսեր գիտաշխատող Ա.Մարալյանը ներկայացրեց զեկույց «Սրբացած հայ զինվոր» թեմայով, որից հետո, Խ.Աբովյանի թիվ 84 դպրոցի դհոլահարների խումբը /ղեկավար Կ. Գևորգյան/ ներկայացավ «Մարտական» կատարումով: Ավարտին դիտեցինք բեմականացում՝ «Շուշիի ազատագրումը»: Բեմականացման հեղինակ եր նույն դպրոցի պատմության ուս.Ա.Բարսեղյանը: ...
Read More

Թանգարանների միջազգային օր. «Թանգարաններ, հիշողության վկաներ» 18.05.2015

Մայիսի 18 -ը թանգարանների միջազգային օրն է: 1978թ-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:Այս տարի այդ ծրագրի շրջանակներում թանգարաններում անցկացվեցին «Թանգարաններ, հիշողության վկաներ» խորագիրը կրող միջոցառումներ՝ ի հիշատակ ցեղասպանության 100 ամյակի զոհերին: Մեր թանգարանը անմասն չմնաց այդ նախաձեռնությունից և մարզերի Խ.Աբովյանի անունը կրող դպրոցների մասնակցությամբ հիշատակեց 1.5 մլն նահատակների 100-րդ տարելիցը: «Թանգարաններ, հիշողության վկաներ» խ...
Read More