«Կարդում ենք Աբովյան» նախագիծ

Նոյեմբերի 13-ից 29-ը Խ. Աբովյանի անվան հ. 84 հիմն. դպրոցի 72 դասարանում անցկացվեց «Կարդում ենք Աբովյան» ամենամյա նախագիծը: Նախագծի նպատակն է՝ 1. Խ. Աբովյանի կյանքի, գործունեության և ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության խթանում: 2. Խ. Աբովյանի մանկական ստեղծագործությունների, բանաստեղծությունների, բարոյախրատական պատմվածքների, առակների, կարճ և զվարճալի պատմությունների ընթերցում, ուսումնասիրում և վերլուծություն: Նախագծի ընթացքում աշակերտները կատարեցին վերոնշյալ ստեղծագործությունների ընթերցումներ...
Read More

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱԲՈՎԵՆՑ ԱՅԳՈՒՄ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 26-ին Աբովյանների տոհմական տան այգում տեղի ունեցավ աշնանային ծառատունկ՝ նվիրված 2019 թվականի հոբելյաններին։ Անվանական տնկիները տեղադրեցին հոբելյարների ժառանգները, նշանավոր մտավորականներ, գրողներ, արվեստագետներ: Թանգարանի այգում տնկվեցին՝ Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Օտյանի, Լևոն Շանթի, Ակսել Բակունցի, Երվանդ Քոչարի, Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Հրաչյա Հովհաննիսյանի, Սերգեյ Փ...
Read More

Աբովյանի ծննդյան տարեդարձին նվիրված բաց դաս

Նոյեմբերի 22-ին Աբովյանի թիվ 5 հիմն. դպրոցի 8-րդ դասարանցիները, թանգարան շրջայցի շրջանակում, Աբովյանի ծննդյան տարեդարձի և արարատյան վերելքի 190-ամյակի կապակցությամբ պատրաստել էին բաց դաս Աբովյանի կենսագրության վերաբերյալ: Հանդիպման ավարտին հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Քրիստինե Հայրապետյանը մատուցեց հաճելի անակնկալ՝ թանգարանին նվիրելով դպրոցի 12-ամյա սան Լիա Աթաբեկյանի կերտած Աբովյանի դիմանկարը:
Read More

Բաց դաս «Աբովյանի առակները» թեմայով

Նոյեմբերի 22-ին թանգարանի կրթական միջոցառումների շրջանակում «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի 10-րդ դասարանցիների մասնակցությամբ կազմակերպվեց բաց դաս «Աբովյանի առակները» թեմայով:
Read More

Արարատյան վերելք. 190 տարի անց

Նոյեմբերի 18-ին Արարատյան վերելքի 190-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Արարատյան վերելքի 180-ամյակին նվիրված պատմաբան Աշոտ Մելքոնյանի հեղինակած «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի ցուցադրություն և քննարկում: Հանդիպմանը ներկա էին ֆիլմի պրոդյուսեր Խորեն Քոթանջյանը, ռուս գրող, լրագրող և լեռնագնաց Ելենա Շուվաևան, ՀՊՄՀ աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սիմա Դայանը, ՀՊՄՀ ուսանողներ և աշակերտներ:
Read More

Համատեղ միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում

Նոյեմբերի 14-ին քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ կազմակերպելու՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականի շրջանակներում Խ. Աբովյանի, Օրբելի եղբայրների և Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանները ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում ներկայացան մշակութային ծրագրերով: Խ. Աբովյանի տուն-թանգարանը ներկայացրեց մեծ լուսավորչի կյանքին ու գործունեությանը վերաբերող շրջիկ ցուցադրություն: Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ներկայացրեց Օրբելի եղբայրների կենսագրությունից հետաքրք...
Read More

ԲԱՑ ԴԱՍ

Նոյեմբերի 6-ին թանգարանի կրթական միջոցառումների շրջանակում Կ. Զարյանի հ. 117 անվ. հիմն. դպրոցում կազմակերպվեց բաց դաս 8-րդ դասարանցիների մասնակցությամբ: Դասի թեման էր Խ.Աբովյանի «Աղասու խաղը» պոեմում ներկայացված առասպելները: Դասը վարեց ՀՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Սողոյանը:
Read More

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Հոկտեմբերի 1-ից 29-ը թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց մասնագիտական պրակտիկա ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանի պատմությանը, Աբովյանի ստեղծագործությանը, թանգարանային ցուցադրության 12 բաժիններին, հիմնական ֆոնդին, գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդերի հաշվառման գործընթացին, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի գործունեությանը, մասնավորապես թանգարանային միջոցառումների և կրթակա...
Read More

Աբովյան-Կոմիտաս-Թումանյան հոգևոր-մշակութային խաչմերուկում

«Աբովյան-Կոմիտաս-Թումանյան հոգևոր-մշակութային խաչմերուկում» խորագրի ներքո թանգարանում հիշատակվեց երկու հայ մեծերի՝ Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյակները: Միջոցառմանը ներկայացվեցին հետաքրքիր զեկույցներ: Առաջին բանախոսն էր Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, որը մասնավորապես անդրադարձավ Աբովյան-Թումանյան ստեղծագործական և գափարական առնչություններին: Հաջորդիվ բանախոսեց Առնո Բաբաջանյանի անվ. երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Վահե Գևորգյանը: Վերջինս խոսեց Կոմիտասի, Աբովյան-Կոմիտ...
Read More

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցավ համատեղ միջոցառում Խ. Աբովյանի տուն-թանգարանի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի և Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր զինվորներին հաղորդակից դարձնել կրթամշակութային կյանքին և ամրապնդել բանակ-մշակույթ կապը: Խ. Աբովյանի տուն-թանգարանը հանդես եկավ շրջիկ ցուցադրությամբ, ներկայացվեց մեծն լուսավորչի կյանքն ու գործունեությունը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի կողմից ներկայացվեց մեծ գիտնականների կյանքը և տեսանյութ թանգար...
Read More