Հանդիպում արցախցի երեխաների հետ

Թանգարանի և «Վերադարձ արմատներին» ՀԿ-ի նախաձեռնությամբ հյուրընկալեցինք արցախցի երեխաներին: Հանդիպումը բովանդակային և հագեցած էր: Թանգարանի ցուցասրահում և տոհմատանը շրջայցից հետո, երեխաները լրացրեցին հարցաթերթիկներ՝ ներկայացված նյութի վերաբերյալ: Կրտսեր փոքրիկները զբաղվեցին նկարչությամբ: Թանգարանի կողմից բոլորը ստացան հուշանվերներ: Հանդիպումը եզրափակվեց թեյախմությամբ: Կրթամշակութային ծրագրերը արցախցի հայրենակիցների հետ կրելու են շարունակական բնույթ:
Read More

ՀՈԲԵԼԱՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Սեպտեմբերի 15-ին թանգարանի այգում տեղի ունեցավ հոբելյանական համերգ՝ ի հիշատակ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակի: Կատարողներն էին օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը, դաշնամուր՝ Ելենա Վարդազարյանը: Համերգի ընթացքում հնչեցին Քեթի Բերբերյանի, Ալեքսանդր Հարույթյունյանի, Ռոմանոս Մելիքյանի երգերից, հատվածներ «Կարմենից» և «Բոլերոյից»:
Read More

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՑՕԹՅԱ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

  Ս/թ-ի սեպտեմբերի 6-ին և 7-ին, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ մեծանուն Լուսավորչի վերջերս վերականգնված արձանի հանրային ցուցադրության արարողությունը: Խ. Աբովյանի ծննդյան 215-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում սա մեծապես կարևորվող իրադարձություն էր, քանի որ մեկ դար անց, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավոր է դարձել վերականգնել Լուսավորչի արձանը և նոր ոգով ու շնչով հանձնել հանրությանը: Տուն-թանգարանի այգում ներկայացվեց արձանի պատմության վավերագրությո...
Read More

Մեկ օր Աբովենց տանը

Մեկնարկել է «Մեկ օր Աբովենց տանը» հոբելյանական միջոցառումների շարքը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին մեկնարկեց «Մեկ օր Աբովենց տանը» հոբելյանական միջոցառումների շարքը, որը նվիրվում է Խաչատուր Աբովյանի ծննդյան 215-ամյակին: Հոբելյանական միջոցառումների շարքում թանգարանում տեղի ունեցավ ճանաչողական շրջայց, որն իրականացվեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապատյանի ուղեկցո...
Read More

Գարնանամուտը Աբովենց այգում

Փետրվարի 15-ին թանգարանը «Տոնացույց» ֆոլկ խմբի մասնակցությամբ տոնեց Գարնանամուտին նվիրված տոներ: Միջոցառումը մեկնարկեց թանգարանի նախասրահում՝ ծիսական տիկնիկների ցուցահանդեսով: Հաջորդիվ ազդարարվեց Գարնանամուտի առաջին տոնը՝ Սուրբ Սարգիսը, որին հաջորդեց Տեառն Ընդառաջը և Բարեկենդանը: Տոնակատարության ողջ ընթացքն ուղեկցվեց Տեառն Ընդառաջի խարույկով, ծիսական երգ-պարով, օրհնություններով, ավանդական աղոթքներով, ժողովրդական խաղերով՝ իծախաղով, իշախաղով և ավանդական աղանձի և փոխինձի հյուրասիրությամբ: ժողովրդակ...
Read More

ՄԵԿ ՕՐ ԱԲՈՎԵՆՑ ՏԱՆԸ

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը՝ 16։00-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Մեկ օր Աբովենց տանը» խորագրով ճանաչողական շրջայց, որը կիրականացվի ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ուղեկցությամբ։ Շրջայցի ավարտին թանգարանի դահլիճում ելույթ կունենա հեղինակ-կատարող Վահագ Ռաշը։ Այցելուները հնարավորություն կունենան թեյախմության ընթացքում զրուցելու օրվա հյուրի՝ Մխիթար Հայրապետյանի հետ։ ...
Read More

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԸ ԱԲՈՎԵՆՑ ԱՅԳՈւՄ

Հարգելի՛ բարեկամներ, Փետրվարի 15-ին, ժամը՝ 14.00-ին Աբովենց այգում բոլորս միասին դիմավորում ենք Գարնանամուտը: «Տոնացույց» ֆոլկ խմբի մասնակցությամբ նշելու ենք Սուրբ Սարգիսը, Բարեկենդանը, Տեառն Ընդառաջը: Գարնանամուտը կազդարարվի Սուրբ Սարգսի տոնով, որին կհաջորդի Բարեկենդանը և կեզրափակվի Տեառն Ընդառաջով: Տոնակատարության ողջ ընթացքում կլինեն երգ, պար, օրհնություններ, ավանդական աղոթքներ, ժողովրդական խաղեր՝ էշախաղեր, իծախաղեր, թխելու ենք աղի բլիթը, թռչելու ենք Տեառն Ընդառաջի խարույկի վրայով և էլի լի...
Read More

Քրդերը Աբովյանի ուսումնասիրություններում և այսօր

Դեկտեմբերի 12-ին թանգարանում տեղի ունեցավ հետաքրքիր հանդիպում-քննարկում քրդերի, քրդական կենցաղի, մշակույթի և թուրք-քրդական հիմնահարցի վերաբերյալ: Քննարկման թեմաներն էին՝ 1.Քրդերը Աբովյանի ուսումնասիրություններում. բանախոս՝ թանգարանի ավագ գիտաշխատող Նազիկ Դանիելյան 2. Աբովյանի գրի առած քրդական պոեզիան. բանախոս՝ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Սողոյան 3. Քրդական կենցաղն ու քրդերը այսօր. բանախոս՝ Արևմտյան Հայաստանի գծով տուրօպերատոր Նաիրա Իսրայելյան 4. Թուրք-քրդական ...
Read More

Սպիտակի երկրաշարժ. 31 տարի անց

Դեկտեմբերի 9-ին թանգարանում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Կ. Զարյանի անվ. հ. 117 դպրոցի 9-րդ դասարանցիների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում թանգարանի աշխատակիցներ՝ Արևիկ Ստամբոլցյանը անցկացրեց «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին» թեմայով սեմինար, Սաթենիկ Ավոյանը ներկայացրեց «Սպիտակի երկրաշարժ. 31 տարի անց» թեմայով տեսանյութ և զեկույց:
Read More

«Կարդում ենք Աբովյան» նախագիծ

Նոյեմբերի 13-ից 29-ը Խ. Աբովյանի անվան հ. 84 հիմն. դպրոցի 72 դասարանում անցկացվեց «Կարդում ենք Աբովյան» ամենամյա նախագիծը: Նախագծի նպատակն է՝ 1. Խ. Աբովյանի կյանքի, գործունեության և ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության խթանում: 2. Խ. Աբովյանի մանկական ստեղծագործությունների, բանաստեղծությունների, բարոյախրատական պատմվածքների, առակների, կարճ և զվարճալի պատմությունների ընթերցում, ուսումնասիրում և վերլուծություն: Նախագծի ընթացքում աշակերտները կատարեցին վերոնշյալ ստեղծագործությունների ընթերցումներ...
Read More