ՎԵՐԵԼՔ

1829 թ-ի սեպտեմբերի 27-ին համաշխարհային լեռնագնացության պատմության մեջ Աբովյանը և Պարրոտը առաջինը բարձրացան բիբլիական Արարատի գագաթը: Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին նրանք բարձրացան Փոքր Մասիսի գագաթը:

Երկրորդ անգամ ուղևորություն դեպի Արարատ Աբովյանը կատարեց Դորպատի համալսարանի երկրաբանության ամբիոնի վարիչ Հ. Աբիխի հետ 1844թ-ին: Սակայն այս անգամ չի հաջողվում նվաճել Արարատի գագաթը:

Վերջին վերելքը դեպի Արարատի գագաթ Աբովյանը կատարեց անգլիացի ճանապարհորդ Հենրի Դենբի Սիմուրի հետ 1846թ. :