Կարծիքներ

10
      Ֆ. Պարրոտ

Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին, կտեսնի Հայաստանը: Նա մի կտոր Հայաստան է, որ իր մեջ ունի նրա ամբողջությունը: Նա վեհ է, ինչպես իրենց լեռները և խորն է, ինչպես իրենց ձորերը, գիտե մեծահոգորեն տանել, ներել: Նա բարի է անսահման, բայց հաջորդ վարկյանին կարող է կրակ դառնալով վառվել, միայն թե իր կրակներում այրվի անարդար աշխարհից մի չնչին անարդարություն…

Նա գիտության իր ծարավով, իր համեստ ձգտումներով, իր սակավապետությամբ, ինչպես և իր մտքի հատկությամբ, իր սիրով և կամքի կայունությամբ վայելում էր մեր շնորհապարտությունն ու հարգանքը:

 

 

 

1
    Պրոֆ. Կ. Բլում

 Նա ինքը հենց բարեհոգության և պատրաստակամության մարմնացում է և պատիվ կհամարի որևէ հանձնարարություն կատարելը: Այստեղ լինելուց ի վեր ես շատ սիրեցի նրան, քանի որ նրա ողջ էությունը ծարավ է ամեն տեսակի գիտելիքների:

Եթե Դուք լսեիք իմ հային երազելիս, սիրո և ակնածանքի մեջ, որոնք Դուք արթնացրել եք նրա հոգում, ապա գեթ կուրախանայիք նրա սիրալիր պարզամտության վրա…

 

 

 

 

1
Ավետիք Իսահակյան

…Չորս  գիրք ունի հայ ժողովուրդը, որ, ինչպես չորս բարձր սյուներ, կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները:

Մովսես Խորենացու հայոց պատմությունը, Եղիշեի Վարդանանց պատերազմը, Նարեկացու խոսքը անմահության և հավերժության հետ և Աբովյանի «Վերքը»: Այս նվիրական գրքի մեջ հրեղեն լեզվով արտահայտվում է մեր ժողովրդի խորագին վիշտը, նրա պայքարը և անշիջանելի պաթոսը …

 

 

 

 

Պիոն_Հակոբյան
Պիոն Հակոբյան

Ամենահայ գրողը, ամենամեծ հայրենասերը, ամենահուզաշատ անհատականությունը, բանաստեղծական երևակայության և ստեղծագործական կարողությունների անմրցակից հանճարը, ամենաանկեղծը, ամենամաքուրը, ամենավեհը:

Աբովյանը հայ հայրենասերներից մեծագույնն է, ինքնամոռաց ու տառապած, որի սրտի զարկերակները տրոփում են նրա գրչի տակից դուրս եկած ամեն բառի, ամեն խոսքի տակ:

 

 

 

DSC02166 331 Հ. Աբիխ` Լ. Նալբանդյան
Հերման Աբիխ

 

Աբովյանը մի տեսակ հանճար է: Ձեզ համար հետաքրքրական կլինի մի նամակ կարդալ նրանից, որը թեև ըստ ասիականի՝ հիպերբոլիկ է, բայց և այնպես թույլ է տալիս նայել այդ բացառիկ մարդու արտասովոր հոգուն… Ասիացին չափազանց հարգանք է տածում դեպի ճշմարիտը, իսկականը. ցույց տվեք դա նրան, ստիպեցեք նրան հավատալ դրա գոյությանը, և դուք նրան գրավեցիք:

 

 

 

 

Koch_Gartenbaubuecherei
      Կարլ Կոխ

Հնարավոր է, որ այս կամ այն հարցում նա շեղվում էր ժողովրդական կրթության բնագավառում պետության նախագծած ուղուց, քանի որ արտաքին ձևականությունը չէր գոհացնում նրա դեպի վեր սավառնող հոգին… բայց, անկասկած, մինչև հիմա Անդրկովկասը չի տեսել այնպիսի ուսուցիչ, որն այնպիսի սիրով ու այնպիսի զոհաբերությամբ նվիրված լինի մանուկների դաստիարակության գործին, ինչպես որ Աբովյանն է… Եթե նրան գործուն աջակցություն ցույց տան… այլև պահանջված չափով գնահատեն նրան, սպասելի է, որ Երևանից մի նոր լույս ծագի դժբախտ ու մոռացված, դարերով ոտնահարված հայ ժողովրդի համար:

 

 

 

скачанные файлы
Սերո Խանզադյան

 

Հայաստան աշխարհում կան երկու սրբավայրեր՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի նշխարհները և Մեծ ռաբունապետ-լուսավորիչ Խաչատուր Աբովյանի Քանաքեռը: Այս սուրբ երկրորդությունը և՛ խաչ է մեր ազգի համար՝ լուսավորչի պսակով և՛, մանավանդ, գոյատևման առհավատչյան…

 

 

 

 

 

IMG_0009
Ակադեմիկոս Բրոսսե

 

Եվ ահա հայտնվել է մի անհատ, որն առաքելություն է ստանձնել լուսավորելու իր ազգը, որն իր բովանդակ ջերմեռանդությամբ նվիրվել է այդ գործին և որին չեն կասեցրել հալածանքն ու հակառակությունները:

 

 

 

 

 

 

images
          Համո Սահյան

Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու հայրենասիրական կրակը, Նարեկացու կատարելության աղոթքը: Աբովյանը մեր ազգային ոգու մարմնացումն է: Եվ եթե ինչ-որ չափով հաղորդվել եմ այդ ոգուն, և իմ մեջ կրում եմ այդ ոգու մասունքները, դրա համար պարտական եմ մեր ժողովրդի մեծերից մեկի՝ Աբովյանի ժառանգությանը:

 

 

 

250px-Haxthausen,_August_von
     Ավգուստ Հաքստհաուզեն

 

 

Աբովյանը մեկն էր այն ազնիվ, բանիմաց և արդարամիտ մարդկանցից, որոնց մենք կյանքում սակավ ենք պատահում:

 

 

 

 

 

Աբովյանի հետ տեսնվեցա և իրավամբ զարմացա նրա հմտության վրա: Գերմանական փիլիսոփայության և գրականության հայացքները նրան այնպես ծանոթ էին, որ նույնիսկ եվրոպացին կարող է օգուտ ստանալ նրա կարծիքներից:

 …Տարօրինակ երևույթ մարդկային լուսավորության. հայի բերանն արձագանքում է այնպիսի գաղափարների, որոնք մեր մեջ դեռ նոր են տարածվում: … Զարմանալի բան պիտի լինի, եթե Ասիայի լուսավորությունը Կովկասից սկսի, և Պրոմեթեոսի ժայռը տեսնի իր չարչարանքի արդյունքը:

Անհայտ ֆրանսիացի