1838

Մայիսի 26-հունիսի 11- Սենատոր Պ.Հանի ու նրա կնոջ հետ շրջագայության է մեկնում Հայաստան: Տպավորությունները վերարտադրել է ՙԱռ բարեսնունդ և սիրելի աշակերտս իմ՚ ակնարկում:

 

Հունիս-Էջմիածնում խնդրում է Հովհաննես Կարբեցուն՝ թույլ տալ գործելու հօգուտ հոգևորականության կրթության, սակայն մերժում է ստանում:

 

Օգոստոս-Կազմում է թվաբանության խնդրագիրք՝ Տփղիսի գավառական դպրոցի աշակերտության համար:

 

Սեպտեմբեր– Նշանվում է ռևելցի օրիորդ Էմիլիե Լոոզեի հետ:

 

Աշուն-Ավարտում է ՙՆախաշավիղը՚ և տարվա վերջին ներկայացնում  Անդրկովկասյան դպրոցների վերատեսչությանը՝ հրատարակելու: Տպագրությունն ընդհատվում է վերատեսչի բանտարկության պատճառով:

 

Հոկտեմբերի 1– Բացում է մասնավոր դպրոց: