Անվանակոչություն

5(4)86 Աբ. բրոնզե արձանը

 

Երևանում Աբովյանի անվան հետ շատ բան է առնչվում: 1933 թ-ին «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում բարձրացավ Խ. Աբովյանի բրոնզե հուշարձանը: Այդ գործը պատկանում է քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանին: 1964 թ- ին արձանը տեղափոխվում է Խ. Աբովյանի տուն-թանգարանի տարածք: Աբովյանը հայ գրողներից առաջինն էր, որ արձան ունեցավ:

 

 

4806591424344483

Աբովյանի անունն է կրում Երևանի գլխավոր ու, թերևս, ամենագեղեցիկ փողոցը: Աբովյան փողոցը սկիզբ է առնում քաղաքի սրտից՝ Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև «Պլանի գլուխ»: Հենց այստեղ էլ, 1950 թ-ին կանգնեցվեց Աբովյանի նոր հուշարձանը, որի քանդակագործն է Ս. Ստեփանյանը, ճարտարապետը՝ Գ. Թամանյանը: Արձանը բրոնզից է, պատվանդանը՝ գրանիտից:

 

скачанные файлы

Աբովյանի անունն է կրում մանկական երկաթուղու զբոսայգին

 

 

скачанные файлы

Մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ մանկավարժական համալսարանը  կրում է մեծ լուսավորչի անունը

 

 

скачанные файлы (1)

1961թ. Խ. Աբովյանի պատվին  է անվանակոչվել  Աբովյան քաղաքը

скачанные файлы (5)

Երևանի Խ. Աբովյանի անվան № 2 դպրոց

 

скачанные файлы (3)

Երևանի Խ. Աբովյանի անվան № 84 դպրոց

 

 

images

Սևանի Խ. Աբովյանի անվան № 1 դպրոց

 

скачанные файлы (4)

Հրազդանի Խ. Աբովյանի անվան № 1 դպրոց

 

 

images (1)

Վաղարշապատի  Խ. Աբովյանի անվան № 4 դպրոց

stepanakert_2

Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան № 1 դպրոց

скачанные файлы (7)

Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց

 ***

Երբ իջնում է զովաշունչ երեկոն Երևանի վրա, ելնում է նա՝ հավերժության ուղևորն ու քայլում. նրա ոտնահետքերը դրոշմվում են քաղաքի սալահատակներին: Խորանում է գիշերը, և Աբովյանի ծառերը շշնջում  են հավերժության ուղևորի լեգենդը: Հայոց վերածնված ոստան Երևանում, լույսերի մեջ, ապրում է մի լույս հոգի, ինքը՝ Խաչատուր Աբովյանը: