Դորպատյան օրագրեր

 

Աբովյանը ժառանգություն է թողել մեծ­արժեք հուշանոթային ստեղծագործություններ: Դորպատյան օրագրերը պարունակում են Աբովյանի կյանքը՝ 1830թ-ի օգոստոսի 25-ից մինչև 1835թ. մարտի 25-ը: Այդ պատճառով էլ նա օրագիրն անվանել է «Դորպատյան»: Օրագրերը շարադրված են գրաբարով, որտեղ հեղինակը իրեն հատուկ անմիջականությամբ ու ջերմությամբ նկարագրել է առօրյա կյանքում իր հետ տեղի ունեցած դեպքերը, հանդիպումները նշանավոր մարդկանց հետ: Օրագրերում Աբովյանը համակողմանիորեն և առանձնակի գորովանքով է բնութագրել իր պրոֆեսոր-դասախոսներին և նրանց առօրյան: Բարեբախտաբար, Աբովյանի կյանքի մի ամբողջ շրջանի անխարդախ առհավատչյա դարձած այդ օրագրերը պահպանվել են անվթար՝ կատարելու համար մի այնպիսի հսկայական դեր, որի մասին նրանց հեղինակը անգամ երազել չէր կարող:

    Դորպատյան օրագրերի ձեռագրերից

IMG_0073IMG_0074IMG_0126