Գիտական խորհրդի տարեվերջյան նիստ: 22.12.2016թ

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ թանգարանի գիտխորհրդի հերթական նիստը, մասնակցությամբ՝ Վլադիմիր Կարապետյանի՝ ՀՊՄՀ «Տարիքային և մանկավարժական հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մարինե Բունիաթյանի՝ «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն, Լիանա Թովմասյանի՝ «Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ, Սամվել Մուրադյանի` ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վահրամ Քոսակյանի՝ «Խ. Աբովյանի տ/թ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՊՄՀ «Տարիքային և մանկավարժական հոգեբանության» դոցենտ և Արևիկ Ստամբոլցյանի՝ «Խ. Աբովյանի տ/թ» ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող: 

 

Օրակարգում`
1.Թանգարանի աշխատակիցների կողմից նախորդ տարիներին գրված գիտական հոդվածների և զեկուցումների քննարկում :
2.Թանգարանի աշխատակիցների 2017-2018 գիտական ուղղվածության քննարկում:
3.Ընթացիկ հարցեր:
Որոշվեց
1. Թանգարանի աշխատակիցների կողմից նախորդ տարիներին գրված գիտական հոդվածները և զեկուցումները տեղադրել թանգարանի վեբ կայքում՝ դիտարկելով այն որպես հրատարակման էլեկտրոնային ձև:
2. Հաստատել թանգարանի աշխատակիցների 2017-2018 գիտական ուղղվածությունը:
3. 2018-2019թթ աշխատանքներ ձեռնարկել Խ. Աբովյանի նամակների գիտական նոր ուսումնասիրության վերաբերյալ առաջարկի իրականացման ուղղությամբ: