Սպիտակի երկրաշարժ. 31 տարի անց

Դեկտեմբերի 9-ին թանգարանում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Կ. Զարյանի անվ. հ. 117 դպրոցի 9-րդ դասարանցիների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում թանգարանի աշխատակիցներ՝ Արևիկ Ստամբոլցյանը անցկացրեց «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին» թեմայով սեմինար, Սաթենիկ Ավոյանը ներկայացրեց «Սպիտակի երկրաշարժ. 31 տարի անց» թեմայով տեսանյութ և զեկույց:
Read More

Արարատյան վերելք. 190 տարի անց

Նոյեմբերի 18-ին Արարատյան վերելքի 190-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Արարատյան վերելքի 180-ամյակին նվիրված պատմաբան Աշոտ Մելքոնյանի հեղինակած «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի ցուցադրություն և քննարկում: Հանդիպմանը ներկա էին ֆիլմի պրոդյուսեր Խորեն Քոթանջյանը, ռուս գրող, լրագրող և լեռնագնաց Ելենա Շուվաևան, ՀՊՄՀ աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սիմա Դայանը, ՀՊՄՀ ուսանողներ և աշակերտներ:
Read More

Աբովյան-Կոմիտաս-Թումանյան հոգևոր-մշակութային խաչմերուկում

«Աբովյան-Կոմիտաս-Թումանյան հոգևոր-մշակութային խաչմերուկում» խորագրի ներքո թանգարանում հիշատակվեց երկու հայ մեծերի՝ Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյակները: Միջոցառմանը ներկայացվեցին հետաքրքիր զեկույցներ: Առաջին բանախոսն էր Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, որը մասնավորապես անդրադարձավ Աբովյան-Թումանյան ստեղծագործական և գափարական առնչություններին: Հաջորդիվ բանախոսեց Առնո Բաբաջանյանի անվ. երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Վահե Գևորգյանը: Վերջինս խոսեց Կոմիտասի, Աբովյան-Կոմիտ...
Read More

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿ

Սեպտեմբերի 24-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության հռչակման 28-ամյակին նվիրված «Անկախության ճանապարհը» խորագրով մրցույթ-միջոցառում: Միջոցառման մասնակիցներն էին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի 10-րդ դասարանցիները: Մրցույթի ժյուրիի անդամներն էին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սպարտակ Վարդանյանը և նույն դպրոցի հայոց պատմության ուսուցիչներ՝ Ավետիք Գևորգյանը և Մարիամ Գալստյանը: Միջոցառումը մեկնարկեց «Հայկազունք» դհոլահարների համույթը: Նրանց կատարմամբ հնչեց...
Read More

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 28-ին տուն-թանգարանում Եվրոպական ժառանգության օրեր ծրագրի շրջանակներում հիշատակվեց արարատյան վերելքի 190-ամյակը: Միջոցառման մասնակիցներն էին Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի պրոդյուսեր Խորեն Քոթանջյանը, Օհայոյի համալսարանի ասպիրանտ Պիետրո Շաքարյանը և լեռնագնաց Գևորգ Գասպարյանը: Զեկույցների շարքը մեկնարկեց Գևորգ Գասպարյանը՝ մասնավորապես անդրադառնալով Արարատի գագաթը բարձրանալու ուղղություններին, դժվարություններին, Արարատի մերձակա բնակավայրերին...
Read More

Հնօրյա Երևանի 2801-ամյակը և հնաբնակ երևանցիները

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի որդեգրած բարի ավանդույթներից մեկն էլ տարեցներին նվիրված միջոցառումներն են: Այս տարի այն իրականացվեց Երևանի հիմանդրման 2801-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում: Բացման խոսքով միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը: Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ավագ երգչախմբի կատարմամբ հնչեցին երգեր Երևանի մասին: Թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը ներկայացրեց տեսանյութ Հին Երևանի պատմության մասին: ...
Read More

ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Հունիսի 14-ին տուն-թանգարանի բակում տիրում էր իրական խաղային խառնաշփոթ և ոգևորություն: Դպրոցականների համար կազմակերպվել էր հայկական ազգային խաղեր՝ Չոփչոփանուկի, Խոզուկ, Յոթ քար, Բերդ, Թոկ, Գդակ փախցնել, Ծուղրուղու և մի քանի այլ բակային խաղեր: Այս նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն էր մատաղ սերնդին ծանոթացնել հայկական ավանդական ազգային խաղերին, ինչպես նաև նրանց մեջ ձևավորել և դաստիարակել մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, ճարպկություն, հմտություն ...
Read More

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» ակցիա. Թանգարանները որպես մշակութային հանգույց. ավանդույթի ապագան   Մայիսի 18-ին տուն-թանգարանում իրական մշակութային հանգույց էր. հանգուցվել էին թանգարանն ու դպրոցները: Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակներում թանգարանը կազմակերպել էր մրցույթ «Ճանաչենք մեր թանգարանները» խորագրով: Մրցույթի մասնակիցներն էին Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի և Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտնե...
Read More

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ապրիլի 18-ին թանգարանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Թեման թումանյանական-կոմիտասյան էր: Միջոցառման մասնակիցներն էին Երևանի Պետական Հումանիտար Քոլեջի ուսանողները: Բացման խոսքով միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը, ֆրանսերենով՝ թանգարանի ֆրանսերենի էքսկուրսավար Հ. Մաղաքյանը: Միջոցառման ծրագիրը հագեցած էր երաժշտական, ասմունքային և թատերական կատարումներով: Հնչեցին կոմիտասյան երգեր, ամունքներ՝ ...
Read More

Խ. ԱԲՈՎՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 27-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

2019թ-ի տուն-թանգարանի միջոցառումների շարքը մեկնարկեց Խաչատուր Աբովյանին և Հայոց բանակի 27-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառումը երկու առիթ ուներ՝ առաջինը մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի հիշատակին նվիրված ներկայացում՝ նվիրված տուն-թանգարանին: Այս անգամ Աբովյանի նվիրական կերպարին անդրադարձել էր Աբովյան քաղաքի Աբովյանի անվ թիվ 1 ավագ դպրոցը: Եվ երկրորդ առիթը՝ Հայոց բանակի 27-ամյակի տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին Խ. Աբովյանի անունը կրող Երևան քաղաքի և մարզերի դպրոցների ներկայացուցիչները, ԵՊՀ դասախո...
Read More