ԲԱՑ-ԴԱՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Մարտի 29-ին տուն-թանգարանի գիտակրթական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ գործնական բաց-դաս <<Արհեստները Աբովյանի գործունեության համատեքստում>> թեմայով՝ Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի մանրանկարչության բաժնի ուսանողների մասնակցությամբ: Դասը վարեց թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը: Ուսանողները ծանոթացան Աբովյանի՝ Դորպատում ուսումնասիրած արհեստների, այնուհետև այդ արհեստները Հայաստանում ներմուծելու և տարածելու Աբովյանի կատարած աշխատանքների հետ: Դասի ընթացքում ...
Read More

ԲԱՑ-ԴԱՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

19-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԿԵՆՑԱՂԸ Փետրվարի 13-ին թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակներում տեղի ունեցավ բաց-դաս միջոցառում Կ. Զարյանի անվ. թիվ 117 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Դասի թեման էր <<19-րդ դարի հայկական տների կառուցվածքն ու կենցաղը>>: Թանգարանի ավագ գիտաշխատող Ա. Մարալյանը ներկայացրեց 19-րդ դարի հայկական տների կառուցվածքը, կենցաղը, բարքերը, սովորույթները, ինչպես նաև ազգային ուտեստները, տոները և խաղերը:
Read More

ԲԱՑ-ԴԱՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբերի 14-ին, տուն-թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ բաց-դաս միջոցառում պատմություն առարկայից: Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսեցիները, դասախոս Մ. Եղյանի ղեկավարությամբ, մանկավարժական պրակտիկայի շրջանակներում կազմակերպել էին բաց-դաս միջոցառում «Վարդանանց Ասպետներ» թիվ 106 դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Միջոցառումը մեկնարկեց Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը ողջույնի խոսքով: Իր խոսքում տնօրենը մեծապես ողջունե...
Read More

ՄԻջնադարյան Հայաստանի առակները

Հուլիսի 10-ին Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ջերմ և հյուրընկալ միջավայրում տեղի ունեցավ «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագրով համատեղ միջոցառում-ցուցահանդես Խ.Աբովյանի տուն-թանգարանի մասնակցությամբ: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Վ. Քոսակյանը, Կոտայքի մարզպետարանի Մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը, Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը,նույն կազմակերպության բանաստեղծուհի և Զինված Ուժերի փոխգնդապետ Նոնա Պողոսյան...
Read More

«ԱԲՈՎՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՈւՍՈՒՑԻՉ» ԲԱՑ-ԴԱՍ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ապագա աշխարհագրագետների աբովյանական բացահայտումները.... Հունիսի 12-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանի գիտակրթական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Խ. Աբովյանը՝ աշխարհագրության ուսուցիչ» խորագրով բաց-դաս միջոցառում Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ և նույն համալսարանի աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, Մանկավարժական գիտությունների թեկնածու Սիմա Դայանի անմիջ...
Read More

ԼՂՀ`«Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան» 2017 գիտակրթական մրցույթ-միջոցառում:ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ29.04.2017թ.

       Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի Երևան քաղաքի և ՀՀ մարզերի դպրոցներում անց է կացվում «Մեծն Լուսավորիչ Խ.Աբովյան» գիտակրթական մրցույթ-միջոցառումը: 2017-ին որոշվեց համագործակցության կամուրջ ստեղծել թանգարանի և ԼՂՀ Շուշի և Ստեփանակերտ քաղաքների Աբովյանի անունը կրող կրթօջախների միջև: Ակնհայտ էր, որ ազատագրված և հաղթանակած արցախյան այս սերունդը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանի...
Read More

«Արհեստները` Խ.Աբովյանի կուլտուր-լուսավորչական գործունեության մի մաս»:10.02.2017 թ.

Փետրվարի 10-ին թանգարանի ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանը Երևանի Զարդարվեստի պետական ուսումնարանում վարեց բաց դաս` «Արհեստները` Խ.Աբովյանի կուլտուր-լուսավորչական գործունեության մի մաս» թեմայով: Դասաժամը աշակերտների համար հագեցած էր թեմային վերաբերող ուշագրավ տեղեկություններով և դպրոցական ծրագրից դուրս Աբովյանի կյանքին և գործունեությանը վերաբերող փաստերով: Բաց դասն ունկնդրում էին թվով 40 I-ին կուրսեցիներ: Ներկաների թվում էին նաև ուսումնարանի ղեկավարները և մանկավարժները: Հարցեր, պատասխաններ, բազմա...
Read More

«Խ.Աբովյանի դաստիարակչական հայացքները» 08.12.2016թ

Դեկտեմբերի 8-ին Խ.Աբովյանի տուն թանգարանում կայացավ «Խ.Աբովյանի դաստիարակչական հայացքները» թեմայով կլոր-սեղան քննարկում, որին ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի փոխդեկան` Վարդան Եղիազարյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, աբովյանագետ` Սամվել Մուրադյանը և հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի I-ին կուրսի ուսանողները: Հանդիպման նպատակներից մեկն էր ստեղծել առավել սերտ համագործակցություն թանգարան-բուհ, գիտնականներ-գիտաշխատողներ-ուսանո...
Read More

«Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան» 2016 գիտակրթական մրցույթ- միջոցառման եզրափակիչ փուլ 26.04.2016.

Ապրիլի 26-ին Խ.Աբովյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ 2016թ-ի «Մեծն Լուսավորիչ Խաչատուր Աբովյան » գիտակրթական մրցույթ- միջոցառման եզրափակիչ փուլը, որի մասնակիցներն էին՝ ՀՐԱԶԴԱՆԻ Խ.Աբովյանի անվ.թիվ 1 ավագ, ՍԵՎԱՆԻ Խ.Աբովյանի անվ.թիվ 1 ավագ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ Խ.Աբովյանի անվ.թիվ 4 հիմնական դպրոցների աշակերտները: Միջոցառման հիմնական նպատակներն էին` ●խթանել Խ. Աբովյանի կյանքի, գործունեության և ստեղծագործության նկատմամբ հետաքրքրություն ●տարածել, հատկապես աշակերտների մեջ, Խ. Աբովյանի ստեղծագործո...
Read More

«ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Խ.ԱԲՈՎՅԱՆ» 2016. Վաղարշապատի Խ.Աբովյանի անվ.թիվ 4 դպրոց

«Խ.Աբովյանի տուն-թանգարան » ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ , ապրիլի 21-ին Վաղարշապատի Խ.Աբովյանի անվ.թիվ 4 դպրոցում կայացավ «ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Խ.ԱԲՈՎՅԱՆ» գիտակրթական մրցույթ-միոցառման ներդպրոցական փուլը:Մասնակից խմբերը ներկայացան «ՎԵՐԵԼՔ», «ԴՈՐՊԱՏ», «ԱՐԱՐԱՏ» անունների ներքո: Միջոցառման սկիզբն ազդարարարեց դպրոցի ազգագրական պարի խումբը: Աշակերտների միջոցով կենդանացած Աբովյանի առակները`«Մոլլա Մասրադնի պղինձը», «Հացակեր փեշը», «Երկաթակեր մուկն ու աղքատ հարուստը» ավելի տեսանելի դարձրին աբովյանական խոսքի պարզ...
Read More