ԱԲՈՎՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇԸ

Ի՜նչ էլ լինի և ինչպե՜ս էլ եղած լինի, բախտն այնպե՜ս կամեցավ, որ, եթե քաջ հայտնի է, որ Աբովյանը ծնվել է, ապա ոչ ոք չի՜ կարող ապացուցել, թե նա...մեռել է... Անմահներին վայել երանի՜բախտ... Անմահնե՜ր, որոնց կյանքը անհնա՜ր է տեղավորել ծննդյան ու մահվան տարեթվերի արանքում, օրորոցի ու գերեզմանի նե՜ղ արանքում... Գևորգ Էմին Հոկտեմբերի 15-ին տուն-թանգարանը, ի նշանավորումն մեծ լուսավորչի ծննդյան տարեդարձի, կազմակերպել էր գրական-ցերեկույթ «Աբովյանի գրական ուղենիշը» խորագրով: Ողջույնի խոսքով միջոցառումը մ...
Read More

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈւԹՅՈւՆ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈւՄ

Հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները մասնակցեցին ամենամյա բարի ավանդույթ դարձած երդման արարողությանը: Ուսանողներին շնորհավորական ուղերձներ հղեցին` ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը...
Read More

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Արարատի հայացքով» լուսանկարների ցուցադրություն տուն-թանգարանում՝ «Արարատյան վերելք 190» հոբելյանական միջոցառման շրջանակներում:
Read More

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿ

Սեպտեմբերի 24-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության հռչակման 28-ամյակին նվիրված «Անկախության ճանապարհը» խորագրով մրցույթ-միջոցառում: Միջոցառման մասնակիցներն էին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի 10-րդ դասարանցիները: Մրցույթի ժյուրիի անդամներն էին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սպարտակ Վարդանյանը և նույն դպրոցի հայոց պատմության ուսուցիչներ՝ Ավետիք Գևորգյանը և Մարիամ Գալստյանը: Միջոցառումը մեկնարկեց «Հայկազունք» դհոլահարների համույթը: Նրանց կատարմամբ հնչեց...
Read More

Հնօրյա Երևանի 2801-ամյակը և հնաբնակ երևանցիները

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի որդեգրած բարի ավանդույթներից մեկն էլ տարեցներին նվիրված միջոցառումներն են: Այս տարի այն իրականացվեց Երևանի հիմանդրման 2801-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում: Բացման խոսքով միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը: Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ավագ երգչախմբի կատարմամբ հնչեցին երգեր Երևանի մասին: Թանգարանի ավագ գիտաշխատող Ս. Ավոյանը ներկայացրեց տեսանյութ Հին Երևանի պատմության մասին: ...
Read More

«Արարատի հայացքով» լուսանկարների մրցույթ

190 տարի առաջ սեպտմբերի 27-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը հաղթահարեցին Արարատի բարձունքը: Սա պատմության մեջ առաջին վերելքն էր Արարատի գագաթ և լեռան առաջին գիտական ուսումնասիրությունը (1829թ.): Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արարատյան վերելք 190» հոբելյանական միջոցառումների շրջանակներում  հայտարարում է Արարատի թեմայով լուսանկարների մրցույթ: Ժյուրիի ընտրությամբ եզրափակիչ փուլ անցած 25 լուսանկարները կցուցադրվեն Խաչատ...
Read More

ՈւՐԱԽ ՎԱՐԴԱՎԱՌ

Հուլիսի 27-ին տուն-թանգարանում տիրում էր Վարդավառի նախատոնակի իրական խրախճանք: «Ոստան» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ վայելեցինք Վարդավառի տոնական և ծիսական արարողակարգը: Փորձեցինք բացահայտել Վարդավառի իրական պատմությունը, դերն ու տոնածիսական նշանակությունը. ուրախ երգ ու պար, խնդում, խաչբուռ, վարդի թերթիկներ, վարդաջուր, խորոված խնձոր, աղավնիներ և վերջում «ջրոցի»:  
Read More

ՎԱՐԴԱՎԱՌ

Հուլիսի 27-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում բոլորս միասին տոնում ենք Վարդավառը: «Ոստան» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ կվայելենք Վարդավառ տոնի ծիսական և տոնական արարողությունը: Մուտքն ազատ է: Սպասում ենք բոլորին:😀😃😄 Սկիզբը' ժամը 11.00-ին։ 🏡 Քանաքեռ 2-րդ փող., տուն 4 ☎️ Հեռ.՝ 010284686
Read More

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների այցը թանգարան

Հուլիսի 24-ին թանգարանի այցելուներն էին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները: Թանգարանի աշխատակիցների կողմից նրանց համար կազմակերպվել էր շրջայց թանգարանի ցուցասրահում և տոհմատանը, որից հետո թանգարանի բակում նրանց սպասվում էր հայկական ազգային ավանդական խաղեր: Միջոցառման ավարտին մասնակիցները թանգարանի կողմից ստացան աբովյանական բացիկներ և էջանիշներ:
Read More