Խ. Աբովյանի ծննդյան օրվան նվիրված դաս-միջոցառում

Դեկտեմբերի 17-ին թանգարանում կրկին հիշատակվեց Խ. Աբովյանի ծննդյան տարեդարձը: Այս անգամ մեծ լուսավորչի նվիրական կերպարին անդրադարձել էին թիվ 177 հիմն. դպրոցի 8-րդ դասարանցիները: Աշակերտները ներկայացրեցին «Վերք Հայաստանի» պատմավեպից թատերականացված հատվածներ, ինչպես նաև անդրադարձան Աբովյանի կենսագրությանն ու ստեղծագործությանը:
Read More

Աբովյանի ծննդյան տարեդարձին նվիրված բաց դաս

Նոյեմբերի 22-ին Աբովյանի թիվ 5 հիմն. դպրոցի 8-րդ դասարանցիները, թանգարան շրջայցի շրջանակում, Աբովյանի ծննդյան տարեդարձի և արարատյան վերելքի 190-ամյակի կապակցությամբ պատրաստել էին բաց դաս Աբովյանի կենսագրության վերաբերյալ: Հանդիպման ավարտին հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Քրիստինե Հայրապետյանը մատուցեց հաճելի անակնկալ՝ թանգարանին նվիրելով դպրոցի 12-ամյա սան Լիա Աթաբեկյանի կերտած Աբովյանի դիմանկարը:
Read More

Բաց դաս «Աբովյանի առակները» թեմայով

Նոյեմբերի 22-ին թանգարանի կրթական միջոցառումների շրջանակում «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի 10-րդ դասարանցիների մասնակցությամբ կազմակերպվեց բաց դաս «Աբովյանի առակները» թեմայով:
Read More

ԲԱՑ ԴԱՍ

Նոյեմբերի 6-ին թանգարանի կրթական միջոցառումների շրջանակում Կ. Զարյանի հ. 117 անվ. հիմն. դպրոցում կազմակերպվեց բաց դաս 8-րդ դասարանցիների մասնակցությամբ: Դասի թեման էր Խ.Աբովյանի «Աղասու խաղը» պոեմում ներկայացված առասպելները: Դասը վարեց ՀՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Սողոյանը:
Read More

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Հոկտեմբերի 1-ից 29-ը թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց մասնագիտական պրակտիկա ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանի պատմությանը, Աբովյանի ստեղծագործությանը, թանգարանային ցուցադրության 12 բաժիններին, հիմնական ֆոնդին, գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդերի հաշվառման գործընթացին, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի գործունեությանը, մասնավորապես թանգարանային միջոցառումների և կրթակա...
Read More

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Փետրվարի 13-ից մայիսի 22-ը տուն-թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում անցկացվեց թանգարանային պրակտիկա Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Մշակութաբանություն» և «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտությունների բակալավրիատ 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանային ցուցադրության 12 բաժիններին, հիմնական ֆոնդին, գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդերի հաշվառման գործընթացին, էքսկուրսավարի աշխատանքի հմտությունն...
Read More

«ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ» ՄՐՑՈՒՅԹ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Մայիսի 6-8-ը Կապանի թիվ 1 հիմնական, թիվ 3 միջնակարգ և Ա. Մարգարյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոցներում տեղի ունեցավ «Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյան» ամենամյա գիտակրթական մրցույթ-միջոցառումը: Մայիսի 6-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում թանգարանի աշխատակիցների, մասնակից դպրոցների տնօրենների, ուսուցիչների և Կապանի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի մասնակցությամբ: Մայիսի 7-ին Կապանի թիվ 1 հիմնական, թիվ 3 միջնակարգ և Ալ. Մարգարյանի անվ. թիվ 7 հի...
Read More

ԵՐԲ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՌԱԿՆԵՐԸ ՀՆՉՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԵՐԵՆՈՎ…

Ապրիլի 30-ին թանգարանի կրթական ծրագրերի շրջանակներում տեղի ունեցավ բաց դաս ֆրանսերենով «Աբովյանի առակները» թեմայով: Բաց դասի մասնակիցներն էին Ս. Զորյանի անվ. թիվ 56 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները: Դասը պատրաստել էր թանգարանի ֆրանսերենի էքսկուրսավար Հ. Մաղաքյանը: Դասի ընթացքում աշակերտները լրացրեցին թեստեր աբովյանական թեմայով, կարդացին և վերլուծեցին Աբովյանի առակները, կերպարները և բարոյախոսությունները: Դասի ավարտին մասնակիցներին տրվեցին աբովյանական հուշանվերներ:  
Read More

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Խ. Աբովյանի տուն-թանգարանի որդեգրած բարի ավանդույթներից է սահմանամերձ մարզերի հետ աշխատանքը: Թանգարանի նախաձեռնությամբ 2019 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի միջն. դպրոցում և Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի Խ. Աբովյանի անվ. միջն. դպրոցում կազմակերպվելու է «Խաչատուր Աբովյան» շրջիկ ցուցադրությունը: Ցուցադրության նպատակն է աշակերտներին ծանոթացնել Խ. Աբովյանի կենսագրությանն ու գործունեությանը: Առաջին հանգրվանն էր Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղը: Ապրլիի 26-ին գյուղի միջն. դպրո...
Read More

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Թանգարանային մասնագիտական պրակտիկայի վերջին՝ 6-րդ շաբաթվա ընթացքում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Մշակութաբանություն» և «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտությունների բակալավրիատ 3-րդ կուրսի ուսանողները կատարեցին գործնական առաջադրանքներ: Նրանց կողմից ներկայացվեցին կրթական ծրագրեր և աբովյանական թեմաներով զեկույցներ:
Read More