ԲԱՑ ԴԱՍ

Նոյեմբերի 6-ին թանգարանի կրթական միջոցառումների շրջանակում Կ. Զարյանի հ. 117 անվ. հիմն. դպրոցում կազմակերպվեց բաց դաս 8-րդ դասարանցիների մասնակցությամբ: Դասի թեման էր Խ.Աբովյանի «Աղասու խաղը» պոեմում ներկայացված առասպելները: Դասը վարեց ՀՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Սողոյանը:
Read More

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Հոկտեմբերի 1-ից 29-ը թանգարանի կրթական միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց մասնագիտական պրակտիկա ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան թանգարանի պատմությանը, Աբովյանի ստեղծագործությանը, թանգարանային ցուցադրության 12 բաժիններին, հիմնական ֆոնդին, գիտաօժանդակ ֆոնդին, ֆոնդերի հաշվառման գործընթացին, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի գործունեությանը, մասնավորապես թանգարանային միջոցառումների և կրթակա...
Read More

Աբովյան-Կոմիտաս-Թումանյան հոգևոր-մշակութային խաչմերուկում

«Աբովյան-Կոմիտաս-Թումանյան հոգևոր-մշակութային խաչմերուկում» խորագրի ներքո թանգարանում հիշատակվեց երկու հայ մեծերի՝ Կոմիտասի և Թումանյանի ծննդյան 150-ամյակները: Միջոցառմանը ներկայացվեցին հետաքրքիր զեկույցներ: Առաջին բանախոսն էր Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, որը մասնավորապես անդրադարձավ Աբովյան-Թումանյան ստեղծագործական և գափարական առնչություններին: Հաջորդիվ բանախոսեց Առնո Բաբաջանյանի անվ. երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Վահե Գևորգյանը: Վերջինս խոսեց Կոմիտասի, Աբովյան-Կոմիտ...
Read More

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցավ համատեղ միջոցառում Խ. Աբովյանի տուն-թանգարանի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի և Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր զինվորներին հաղորդակից դարձնել կրթամշակութային կյանքին և ամրապնդել բանակ-մշակույթ կապը: Խ. Աբովյանի տուն-թանգարանը հանդես եկավ շրջիկ ցուցադրությամբ, ներկայացվեց մեծն լուսավորչի կյանքն ու գործունեությունը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի կողմից ներկայացվեց մեծ գիտնականների կյանքը և տեսանյութ թանգար...
Read More

ԱԲՈՎՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇԸ

Ի՜նչ էլ լինի և ինչպե՜ս էլ եղած լինի, բախտն այնպե՜ս կամեցավ, որ, եթե քաջ հայտնի է, որ Աբովյանը ծնվել է, ապա ոչ ոք չի՜ կարող ապացուցել, թե նա...մեռել է... Անմահներին վայել երանի՜բախտ... Անմահնե՜ր, որոնց կյանքը անհնա՜ր է տեղավորել ծննդյան ու մահվան տարեթվերի արանքում, օրորոցի ու գերեզմանի նե՜ղ արանքում... Գևորգ Էմին Հոկտեմբերի 15-ին տուն-թանգարանը, ի նշանավորումն մեծ լուսավորչի ծննդյան տարեդարձի, կազմակերպել էր գրական-ցերեկույթ «Աբովյանի գրական ուղենիշը» խորագրով: Ողջույնի խոսքով միջոցառումը մ...
Read More

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈւԹՅՈւՆ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈւՄ

Հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները մասնակցեցին ամենամյա բարի ավանդույթ դարձած երդման արարողությանը: Ուսանողներին շնորհավորական ուղերձներ հղեցին` ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը...
Read More

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Արարատի հայացքով» լուսանկարների ցուցադրություն տուն-թանգարանում՝ «Արարատյան վերելք 190» հոբելյանական միջոցառման շրջանակներում:
Read More

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿ

Սեպտեմբերի 24-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության հռչակման 28-ամյակին նվիրված «Անկախության ճանապարհը» խորագրով մրցույթ-միջոցառում: Միջոցառման մասնակիցներն էին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի 10-րդ դասարանցիները: Մրցույթի ժյուրիի անդամներն էին «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սպարտակ Վարդանյանը և նույն դպրոցի հայոց պատմության ուսուցիչներ՝ Ավետիք Գևորգյանը և Մարիամ Գալստյանը: Միջոցառումը մեկնարկեց «Հայկազունք» դհոլահարների համույթը: Նրանց կատարմամբ հնչեց...
Read More

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 28-ին տուն-թանգարանում Եվրոպական ժառանգության օրեր ծրագրի շրջանակներում հիշատակվեց արարատյան վերելքի 190-ամյակը: Միջոցառման մասնակիցներն էին Ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի պրոդյուսեր Խորեն Քոթանջյանը, Օհայոյի համալսարանի ասպիրանտ Պիետրո Շաքարյանը և լեռնագնաց Գևորգ Գասպարյանը: Զեկույցների շարքը մեկնարկեց Գևորգ Գասպարյանը՝ մասնավորապես անդրադառնալով Արարատի գագաթը բարձրանալու ուղղություններին, դժվարություններին, Արարատի մերձակա բնակավայրերին...
Read More

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՎԵՐԵԼՔ 190

Սեպտեմբերի 27-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի և Խաչատուր Աբովյանի՝ Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը: «Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Արարատի հայացքով» լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը։ Գլխավոր մրցանակներին արժանացան՝ Հարություն Ստեփանյանը /150․000 դրամ/, Անուշ Կարաքեշիշյանը /100․000 դրամ/, Էդուարդ Մկրտչյանը /Արևմտյան Հայաստանի ուղեգիր/։...
Read More