ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԸ ԱԲՈՎԵՆՑ ԱՅԳՈւՄ

Հարգելի՛ բարեկամներ, Փետրվարի 15-ին, ժամը՝ 14.00-ին Աբովենց այգում բոլորս միասին դիմավորում ենք Գարնանամուտը: «Տոնացույց» ֆոլկ խմբի մասնակցությամբ նշելու ենք Սուրբ Սարգիսը, Բարեկենդանը, Տեառն Ընդառաջը: Գարնանամուտը կազդարարվի Սուրբ Սարգսի տոնով, որին կհաջորդի Բարեկենդանը և կեզրափակվի Տեառն Ընդառաջով: Տոնակատարության ողջ ընթացքում կլինեն երգ, պար, օրհնություններ, ավանդական աղոթքներ, ժողովրդական խաղեր՝ էշախաղեր, իծախաղեր, թխելու ենք աղի բլիթը, թռչելու ենք Տեառն Ընդառաջի խարույկի վրայով և էլի լի...
Read More

Քրդերը Աբովյանի ուսումնասիրություններում և այսօր

Դեկտեմբերի 12-ին թանգարանում տեղի ունեցավ հետաքրքիր հանդիպում-քննարկում քրդերի, քրդական կենցաղի, մշակույթի և թուրք-քրդական հիմնահարցի վերաբերյալ: Քննարկման թեմաներն էին՝ 1.Քրդերը Աբովյանի ուսումնասիրություններում. բանախոս՝ թանգարանի ավագ գիտաշխատող Նազիկ Դանիելյան 2. Աբովյանի գրի առած քրդական պոեզիան. բանախոս՝ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Սողոյան 3. Քրդական կենցաղն ու քրդերը այսօր. բանախոս՝ Արևմտյան Հայաստանի գծով տուրօպերատոր Նաիրա Իսրայելյան 4. Թուրք-քրդական ...
Read More

Խ. Աբովյանի ծննդյան օրվան նվիրված դաս-միջոցառում

Դեկտեմբերի 17-ին թանգարանում կրկին հիշատակվեց Խ. Աբովյանի ծննդյան տարեդարձը: Այս անգամ մեծ լուսավորչի նվիրական կերպարին անդրադարձել էին թիվ 177 հիմն. դպրոցի 8-րդ դասարանցիները: Աշակերտները ներկայացրեցին «Վերք Հայաստանի» պատմավեպից թատերականացված հատվածներ, ինչպես նաև անդրադարձան Աբովյանի կենսագրությանն ու ստեղծագործությանը:
Read More

Սպիտակի երկրաշարժ. 31 տարի անց

Դեկտեմբերի 9-ին թանգարանում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Կ. Զարյանի անվ. հ. 117 դպրոցի 9-րդ դասարանցիների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում թանգարանի աշխատակիցներ՝ Արևիկ Ստամբոլցյանը անցկացրեց «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին» թեմայով սեմինար, Սաթենիկ Ավոյանը ներկայացրեց «Սպիտակի երկրաշարժ. 31 տարի անց» թեմայով տեսանյութ և զեկույց:
Read More

«Կարդում ենք Աբովյան» նախագիծ

Նոյեմբերի 13-ից 29-ը Խ. Աբովյանի անվան հ. 84 հիմն. դպրոցի 72 դասարանում անցկացվեց «Կարդում ենք Աբովյան» ամենամյա նախագիծը: Նախագծի նպատակն է՝ 1. Խ. Աբովյանի կյանքի, գործունեության և ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության խթանում: 2. Խ. Աբովյանի մանկական ստեղծագործությունների, բանաստեղծությունների, բարոյախրատական պատմվածքների, առակների, կարճ և զվարճալի պատմությունների ընթերցում, ուսումնասիրում և վերլուծություն: Նախագծի ընթացքում աշակերտները կատարեցին վերոնշյալ ստեղծագործությունների ընթերցումներ...
Read More

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԱԲՈՎԵՆՑ ԱՅԳՈՒՄ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 26-ին Աբովյանների տոհմական տան այգում տեղի ունեցավ աշնանային ծառատունկ՝ նվիրված 2019 թվականի հոբելյաններին։ Անվանական տնկիները տեղադրեցին հոբելյարների ժառանգները, նշանավոր մտավորականներ, գրողներ, արվեստագետներ: Թանգարանի այգում տնկվեցին՝ Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Օտյանի, Լևոն Շանթի, Ակսել Բակունցի, Երվանդ Քոչարի, Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Հրաչյա Հովհաննիսյանի, Սերգեյ Փ...
Read More

Աբովյանի ծննդյան տարեդարձին նվիրված բաց դաս

Նոյեմբերի 22-ին Աբովյանի թիվ 5 հիմն. դպրոցի 8-րդ դասարանցիները, թանգարան շրջայցի շրջանակում, Աբովյանի ծննդյան տարեդարձի և արարատյան վերելքի 190-ամյակի կապակցությամբ պատրաստել էին բաց դաս Աբովյանի կենսագրության վերաբերյալ: Հանդիպման ավարտին հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի Քրիստինե Հայրապետյանը մատուցեց հաճելի անակնկալ՝ թանգարանին նվիրելով դպրոցի 12-ամյա սան Լիա Աթաբեկյանի կերտած Աբովյանի դիմանկարը:
Read More

Բաց դաս «Աբովյանի առակները» թեմայով

Նոյեմբերի 22-ին թանգարանի կրթական միջոցառումների շրջանակում «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի 10-րդ դասարանցիների մասնակցությամբ կազմակերպվեց բաց դաս «Աբովյանի առակները» թեմայով:
Read More

Արարատյան վերելք. 190 տարի անց

Նոյեմբերի 18-ին Արարատյան վերելքի 190-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Արարատյան վերելքի 180-ամյակին նվիրված պատմաբան Աշոտ Մելքոնյանի հեղինակած «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի ցուցադրություն և քննարկում: Հանդիպմանը ներկա էին ֆիլմի պրոդյուսեր Խորեն Քոթանջյանը, ռուս գրող, լրագրող և լեռնագնաց Ելենա Շուվաևան, ՀՊՄՀ աշխարհագրության ամբիոնի դոցենտ Սիմա Դայանը, ՀՊՄՀ ուսանողներ և աշակերտներ:
Read More

Համատեղ միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում

Նոյեմբերի 14-ին քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ կազմակերպելու՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականի շրջանակներում Խ. Աբովյանի, Օրբելի եղբայրների և Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանները ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում ներկայացան մշակութային ծրագրերով: Խ. Աբովյանի տուն-թանգարանը ներկայացրեց մեծ լուսավորչի կյանքին ու գործունեությանը վերաբերող շրջիկ ցուցադրություն: Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ներկայացրեց Օրբելի եղբայրների կենսագրությունից հետաքրք...
Read More