ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Շունչդ տու՛ր, հոգի՛դ, բայց քո հայրենիք մի՛ տուր թշնամյաց»:
Խ. Աբովյան
****************

Հունվարի 26-ին տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայոց բանակի 26-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման մասնակիցներն էին Կ. Զարյանի անվ. հ. 117 հիմնական դպրոցի և Ա. Մանուկյանի անվ. մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները:
Միջոցառումը մեկնարկեց թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռակման բաժնի վարիչ Ա. Ստամբոլցյանը՝ ներկայացնելով Հայոց բանակի կազմավորման փուլերը: Թանգարանի ֆոնդապահ Մ. Բաղդասարյանը ներկայացրեց «Խ. Աբովյանի հայրենասիրական, ազգասիրական գաղափարները» թեմայով զեկույց: Միջոցառման գեղարվեստական մասը ապահովեցին Կ. Զարյանի անվ. հ. 117 հիմն. դպրոցի երգչախմբի և ասմունքի խմբակի սաները: Նրանց կողմից վայելեցինք «Կռիվ ենք գնում ախպերս ու ես», «Մենք ենք և սարերը մեր», «Իմ անունը Հայաստան է» երգերը և «Զինվորին», «Օրհնանք», «Հայոց բանակին» բանաստեղծությունները: Միջոցառման ամփոփիչ մասը նվիրված էր հայ ազգային հերոսներին: Միջոցառման մասնակիցները Ա. Ստամբոլցյանի հետ վերհիշեցին և թվարկեցին մեր ազգային հերոսներին:
Միջոցառման ավարտին Ա. Ստամբոլցյանը միջոցառման մասնակիցներին և հյուրերին հանձնեց աբովյանական հուշանվերներ՝ աբովյանական առակների բացիկներ և էջանիշներ: Այնուհետև միջոցառման հյուրերը՝ Ա. Մանուկյանի անվ. մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը, որտեղ ծանոթացան մեծն լուսավորչի կյանքին և գործունեությանը: