ԱԲՈՎՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում, մասսայական միջոցառումների շրջանակում, տեղի ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ ռեկտոր Ռ.Միրազախանյանը, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Է. Շարմազանովը, մշակութային և հոգևոր գործիչներ:
Խ. Աբովյանի տուն-թանգարանը նույնպես միանում է շնորհավորանքներին և մաղթում առաջին կուրսեցիներին
անկոտրուն կամք և ուսման մեջ հաջողություններ: