«Ֆրանսահայ նշանավոր հայեր»: 21.04.2017թ.

Լոկ ոտքերիս տակ բեմը զգալուց,
Հանդիսատեսին տեսնելուց միայն,
Թպրտում է սիրտս ուրախությունից:
Ո՜չ, ինձ չեն օգնել, հաջողակ չեմ ես,
Բայց սրտիս խորքում համոզված եմ միշտ,
Որ տաղանդ ունեմ,- Շառլ Ազնավուր:
————————————————-
Մարկ Արյան`հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, երգահան, բանաստեղծ, գործարար:
Նրա սինգլները հայտնի դարձան Բելգիայի ֆրանկոֆոնյան շուկայում , Ֆրանսիայում, Քվեբեկում` Կանադայի ֆրանկոֆոն պրովինցիայում:
—————————————————-
Ստեփան Էլմաս` հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր:
Նրա դաշնամուրը, ձեռագրերի և այլ հիշատակների հետ միասին այժմ պահվում է Եղիշե Չարենցի անվան ԳԱԹ-ում:
—————————————————————–
Ապրիլի21-ին Ֆրանկոֆոնիայի երկամսյա ծրագրի շրջանակներում թանգարանում կայացավ

խորագրով միջոցառում:
● Թանգարանի կրտսեր գիտաշխատող Աննա Մարալյանը ներկայացրեց դաշնակահար, կոմպոզիտոր Ստեփան Էլմասին և հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանին:
●Ավագ գիտաշխատող Սաթենիկ Ավոյանը ներկայացրեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
Միջոցառման գեղարվեստական մասի հատվածը հագեցաց էր բանաստեղծություններով, երգերով, դաշնամուրային կատարումով և գեղեցիկ պարով:
Այդ ամենը հանդիսատեսին ներկայացրին
Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի բազմակի միջազգային մրցույթների դափնեկիր`Էլեն Պողոսյանը, ով սովորում է դաշնակահարուհի Գայանե Սարգսյանի դասարանում և
Զեյթուն մշակութային կենտրոնի տաղանդաշատ «Հայասա» թատերախումբը` ղեկ.Ալլա Թորոսյան
նույն կենտրոնի պարի և երգի խմբակների սաները`
ղեկավարներ` Սոնա Գևորգյան և Հասմիկ Հարությունյան:
Միջոցառման ավարտին թանգարանի տնօրեն Վահրամ Քոսակյանը ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ հանձնեց Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սոնա Գայաջյանին՝ թանգարանի հետ ակտիվ համագործակցելու համար: