Թանգարանների միջազգային օր. «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» 18.05.2016

Սույն թվականի ՄԱՅԻՍԻ 18-ին «Թանգարանների միջազգային օրը», «Խ.Աբովյանի տուն-թանգարան»-ի այգում կայացավ «Սրբացած հայ զինվոր» խորագրով միջոցառում, նվիրված  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ամյակին:  Թանգարանի կրտսեր գիտաշխատող Ա.Մարալյանը ներկայացրեց զեկույց «Սրբացած հայ զինվոր» թեմայով, որից հետո, Խ.Աբովյանի թիվ 84 դպրոցի դհոլահարների խումբը /ղեկավար Կ. Գևորգյան/ ներկայացավ «Մարտական» կատարումով: Ավարտին դիտեցինք բեմականացում՝ «Շուշիի ազատագրումը»: Բեմականացման հեղինակ եր նույն դպրոցի պատմության ուս.Ա.Բարսեղյանը:

Leave a Reply