«ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Խ.ԱԲՈՎՅԱՆ» 2016. Վաղարշապատի Խ.Աբովյանի անվ.թիվ 4 դպրոց

«Խ.Աբովյանի տուն-թանգարան » ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ , ապրիլի 21-ին Վաղարշապատի Խ.Աբովյանի անվ.թիվ 4 դպրոցում կայացավ «ՄԵԾՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ Խ.ԱԲՈՎՅԱՆ» գիտակրթական մրցույթ-միոցառման ներդպրոցական փուլը:Մասնակից խմբերը ներկայացան «ՎԵՐԵԼՔ», «ԴՈՐՊԱՏ», «ԱՐԱՐԱՏ» անունների ներքո:
Միջոցառման սկիզբն ազդարարարեց դպրոցի ազգագրական պարի խումբը: Աշակերտների միջոցով կենդանացած Աբովյանի առակները`«Մոլլա Մասրադնի պղինձը», «Հացակեր փեշը», «Երկաթակեր մուկն ու աղքատ հարուստը» ավելի տեսանելի դարձրին աբովյանական խոսքի պարզությունն ու մտքի խորությունը, նրա առակների բարոյախրատական և բարոյադաստիարակչական մոտեցումները :
Գիտակրթական մրցույթ-միոցառման ներդպրոցական փուլի հաղթող ճանաչվեց «ԴՈՐՊԱՏ» թիմը` ստանալով ՊԱՏՎՈԳԻՐ և հուշանվեր: «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ԽՈՍՔ» անվանակարգում ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ արժանացավ «ՎԵՐԵԼՔ » թիմը:  «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ» և «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՄԱՐ» անվանակարգում ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ արժանացավ «ԱՐԱՐԱՏ» թիմը: Բոլոր մասնակիցները ստացան նվերներ թանգարանի կողմից:

Leave a Reply