«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ»՝ «Հայաստանում Ֆրանսիական քոլեջ» և «Հայաստանում Եվրոպական վարժարան» հիմնադրամների հետ համատեղ 15.04.2016

Առաջնորդվելով այն գաղափարով, որն է` ակտիվացնել Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող մշակութային օջախների և կրթօջախների սերտ համագործակցությունը և կարևորելով ուղիղ կապը այսօրվա սերնդի հետ, Խ.Աբովյանի տուն-թանգարանում, Ֆրանկոֆոնիայի երկամսյա ծրագրի շրջանակներում, մարտ-ապրիլ ամիսներին, իրականացվեցին «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ» խորագրով համատեղ միջոցառումներ հետևյալ կրթօջախների հետ՝
●«Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամ»
●«Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամ»
●«Հայաստանում Եվրոպական վարժարան հիմնադրամ»

Ապրիլի-15 ի միջոցառմանը ներկա էին « Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամ »- ի անձնակազմը և քոլեջի ուսանողները: Ինչպես նաև «Հայաստանում Եվրոպական վարժարան հիմնադրամ »-ի անձնակազմը և վարժարանի ֆրանսալեզու հրաշամանուկները:

Միջոցառումը հագեցած էր և զեկույցներով  և համերգային ծրագրով:
Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարին Բաղդասարյանը ներկայացրեց զեկույց՝ «Ֆ.Պարրոտը և Խ.Աբովյանը.Վերելք Արարատի գագաթը» թեմայով :

«Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամ»-ի հայերեն լեզվի դասախոս Հասմիկ Գասպարյանը իր զեկույցում հետաքրքիր և յուրովի ներկայացրեց հայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիր Շահան Շահնուրի կյանքն ու գործունեությունը:

Թանգարանի կրտսեր գիտաշխատող Աննա Մարալյանը խոսեց
Ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյի կյանքի և գործունեություն վերաբերյալ:

Եվրոպական վարժարան հիմնադրամի հրաշամանուկների կատարմամբ հնչեցին բեմականացված ֆրանսիական դասական երգեր:
Ֆրանսիական քոլեջ հիմնադրամի ուսանողուհիները հանդիսատեսին ներկայացան ֆրանսիական ժամանակակից երգերով:

 

Leave a Reply