«Ապագայի պատգամախոսը» գիտաժողով 15.10.2015

«Ապագայի պատգամախոսը»խորագիրը կրող գիտաժողովը նվիրված էր Խ.Աբովյանի հոբելյանական 210 ամյակին:

Արխիվային վավերագրերի հարուստ և հանգամանալից տեղեկությունների հիման վրա գիտաշխատողները ներկայացրին նրա կյանքի և գործունեության հետ կապված բազմաթիվ իրարամերժ հարցերի վերլուծություններ`«Խ.Աբովյանի ծննդյան թվականը», «Անտիպ նյութերը», «Դորպատյան օրագրերը», «Մանկավարժական գործունեությունը»: Գիտաժողովին ներկայացվեցին  հետևյալ արխիվային նյութերը, որոնք տրամադրել էր Եղիշե Չարենցի անվ. ԳԱԹ-ը.

1. Խ.Աբովյանի կենսագրական նամակը գերմաներեն լեզվով, գրված 1836 թ-ին, որտեղ գրողը նշուն է իր ծննդյան թվականը, որպես 1804-1805թթ:

2.Խ.Աբովյանի Սինոդին ուղղված նամակը / 1838թ./:

3.Խ.Աբովյանի Նիկոլայ I-ին ուղղված նամակի սևագիր օրինակը, գրված 1829 թ-ին:

4.Էջմիածնի վանական դպրոցի 1819 թ-ի «դպրաց ցուցակը»:

5.Ներսիսյան դպրոցի աշակերտների ցուցակը /1826թ./:

6.Երևանի քաղաքային ոստիկանության ուղակած ծանուցագիրը Խ.Աբովյանի կնոջը`Էմիլիա Լօօզեին:

 

Leave a Reply