1848

Հունվարի 5-Ժամանում է Տփղիս:

Հունվար 11-Ինքնակամ պաշտոնատեղին թողնելու համար արժանանում է իշխանավորների նկատողությանը:

Հունվարի 19- Չհանդուրժելով այլևս դպրոցական իշխանավորների անհիմն կշտամբանքները՝ հրաժարական է տալիս, որը չի ընդունվում:

Փետրվարի 21-Ներսես Աշտարակեցին Աբովյանին շտապ հրավիրում է Տփղիս՝ առաջիկայում բացվելիք Ներսիսյան ուսումնարանի տեսչությունը ստանձնելու համար:

Մարտի 3- Ներսես Աշտարակեցին խնդրում է Անդրկովկասի ուսումնական մասի կառավարիչ Սեմյոնովին՝ ազատել Աբովյանին ուսուցչությունից և ուղարկել իր տրամադրության տակ:

 

Մարտ–Տեղեկանում է,որ ազատվել է Երևանի գավառական ուսումնարանի տեսչի պաշտոնից: Սկսում է դպրոցը հանձնել իր փոխարինողին:

 

Ապրիլի 2, լուսաբացին-Տանից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում: