1847

Հունիս-Նախապես թույլտվություն ստանալով՝ ուղևորվում է Տփղիս՝ մտադրությւոն ունենալով այնուհետև աշակերտների հետ մեկնել Պետերբուրգ ու Դորպատ, իսկ վերադարձին ընդմիշտ հաստատվել Տփղիսում: Անդրկովկասում մոլեգնող ժանտախտը ձախողում է այդ ծրագիրը:

 

Հուլիս-օգոստոս– Խնդրում է Կովկասի փոխարքային իր աշակերտներից մի քանիսին ընդունել Նուխու մետքսամանական գործարանին կից դպրոցը՝ հետագայում արհեստագործության այդ ճյուղը Հայաստանում զարգացնելու համար:

 

Ամառ-Մահանում է մայրը՝ Թագուհին:

 

Սեպտեմբեր-Վերադառնում է Երևան:

 

Հոկտեմբեր-Ութօրյա ուղևորություն դեպի Անիի ավերակները:

 

Դեկտեմբեր- Ծանր հիվանդանում է և հազիվ փրկվում մահից: