1840

Մայիսի 13-Ակադ. Բրոսսեն կայսերական ակադեմիային է ներկայացնում կարծիք Աբովյանի դասագրքերի մասին և աննպատակահարմար գտնում ինչպես նրան ամբիոն վստահելը, այնպես էլ աշխարհաբարը դպրոցական լեզու դարձնելը:

 

Մայիսի 31-Ծնվում է որդին՝ Վարդան-Մորիցը:

Ավարտում է ՙՆախաշավիղի՚ առաջին մասի նոր խմագրությունը և երկրորդ մասը՝ քերականությունը:

Գրում է հայոց հոգևոր և ժողովրդական երաժշտության մասին հոդված և ուղարկում ռուսական ակադեմիային:

 

Վերջեր-Տառապում է երկարատև, ծանր հիվանդությամբ, որ շարունակվում է մինչև 1841թ. հունվարի առաջին կեսը: