1830

Փետրվար– Ժամանում է Տփղիս:

Մարտի 22– Կայսրն ընթերցելով հանրային կրթության նախարարի զեկուցագիրը՝ համաձայնում է, որ դպիր Աբովյանը երեք տարի ժամկետով ու պետական թոշակով կրթվի Դորպատի համալսարանում՝ ի պետս հայ ժողովրդի:

 

Մայիսի 6- Տփղիսից վերադառնում է Էջմածին ու Քանաքեռ՝ հարազատներին հրաժեշտ տալու և Դորպատ ուղևորվելու:

 

Սեպտեմբերի 3- Ժամանում է Դորպատ:

 

Սեպտեմբերի 10- Սկսվում է Աբովյանի ուսումնառությունը՝ ըստ Ֆ. Պարրոտի կազմած հատուկ ծրագրի (սկզբում սովորում է գերմաներեն, այնուհետև թվաբանություն, աշխարհագրություն,պատմություն):