1829

Առաջին կես– Աբովյանը, Հովհաննես Շահխաթունյանցը, Մանվել Կյումուշխանեցին, Մսեր Մսերյանցը և մի քանի համախոհ անձինք որոշում են Սևանա կղզում հիմնել հոգևոր միաբանություն և բաց անելով դպրոց, մատենադարան ու տպարան՝ ծավալել լուսավորական գործունեություն:

 

Ապրիլ- Կարգվում է Սինոդի և կաթողիկոսի քարտուղար ու թարգման:

 

Հունիս-հուլիս– Վարակվում է ժանտախտով և մեկ ամիս կենաց ու մահու կռիվ տալով՝ կարծես նախախնամության հատուկ ողորմածությամբ փրկվում է մահից, որ իրականացնի իր մեծ նպատակը՝ հայ ժողովրդի հոգևոր վերածնունդը:

 

Սեպտեմբերի 8– Էջմիածին է ժամանում Դորպատի համալսարանի արշավախումբը պրոֆեսոր Ֆ. Պարրոտի ղեկավարությամբ. երկու օր անց նրանք Խ. Աբովյանի ուղեկցությամբ դիմում են դեպի Արարատ՝ լեռան գագաթը բարձրանալու:

 

Սեպտեմբերի 27- Ցերեկվա ժամը 3-ից քառորդ անց Աբովյանն ու Պարրոտը բարձրանում են Արարատի գագաթը: Ի նշանավորումն գիտական այդ մեծ սխրանքի՝ Ֆ. Պարրոտը խոստանում է աջակցել Աբովյանին Դորպատի համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու:

 

Հոկտեմբերի 27– Պարրոտի հետ բարձրանում է Փոքր Մասիսի գագաթը:

 

 

Դեկտեմբերի 5– Թողնում է վանական ծառայությունը և ուղևորվում Տփղիս՝ Պարրոտին հասնելու և նրա հետ Դորպատ մեկնելու: Ժանտախտի պատճառով Գյումրի հասնելուց հետո 74 օր մնում է արգելափակման մեջ: