1826

Ավարտում է Ներսիսյան դպրոցը:

Ամեն կերպ փորձում է ուսումը շարունակել Մոսկվայի Լազարյան ճեմարանում, սակայն չի հաջողվում:

Հուլիսի 8-12-ը  Հաղբատի վանքում ստանում է Եփրեմ կաթողիկոսի թույլտվությունը ուղևորվելու Վենետիկ՝ ուսումը շարունակելու: Հուլիսի 13-14-ի գիշերը ճանապարհ է ընկնում, բայց չհասած Ղարաքիլիսա՝ արգելափակվում է այստեղ: 16-ին սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:

Եռամսյա թափառումներից հետո վերադառնում է Հաղբատի վանք, մասնակցում տեղացիների ինքնապաշտպանական  կռիվներին: