Խ.Աբովյանի կազմած դասագրքերն ու ձեռնարկները

Աբովյանն իր առաջավոր մանկավարժական հայացքները փորձել է իրագործել ինչպես իր պրակտիկ մանկավարժական գործունեության ընթացքում, այնպես էլ իր կազմած դասագրքերում և ձեռնարկներում:

02 (2)       Աբովյանի կազմած դասագրքերից առաջին հերթին պետք է հիշատակել հայտնի «Նախաշավիղ»-ը, որը հանդիսանում է այբբենարան-ընթերցարան՝ հայոց լեզվի տարրական գիտելիքներ ուսուցանելու համար:

   49      Ռուսաց լեզվի քերականության դասավանդման համար Աբովյանը գրել է մեծածավալ «Նոր տեսական և գործնական քերականություն ռուսաց վասն հայոց» աշխատությունը:

58    Ադրբեջաներեն լեզվի քերականության համառոտ ձեռնարկ, (ձևաբանություն, խոսքի մասեր) որը գրված է ռուսերեն լեզվով «Краткие правила для словесного употребления языка тюрки (татарского)»:

IMG_0341   Պատմա-փիլիսոփայական հայացքները և դիդակտիկական մեթոդական սկզբունքները լուսաբանելու համար արժեքավոր աշխատություն է «Պատմություն հին դարուց» ձեռնարկը, որտեղ Աբովյանը խոսել է  թագավորների, զորավարների, եկեղեցական և քաղաքական գործիչների, պատերազմների, արշավանքների մասին:

IMG_0074     Դիդակտիկական-մեթոդական բնույթի ցուցումներով հարուստ աշխատություն է «Տիեզերագիտություն»-ը, որը ուսումնական ձեռնարկ է ծառայել Աբովյանի աշխատանքային գործունեության ընթացքում:

89    Ուսումնական ձեռնարկների թվին է պատկանում Աբովյանի «Ամերիկու լիս քցիլը» աշխատությունը, որտեղ խոսվում է ոչ միայն Ամերիկայի գյուտի մասին, այլև աշխարհագրական տեղեկություններ են տրվում նաև մյուս աշխարհամասերի մասին: